Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց իր եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թ․ փետրվարին մի ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Ասուլիսից հետո մենք Hraparak. am կայքում հրապարակեցինք «Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ նշել էինք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել Երեւանի Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։

Նշել էինք նաեւ, որ ձայնագրության մեջ լսվում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիս երաժշտության։ Մեր այս հրապարակումը ծանր է տարել «Շիրակ» հյուրանոցի տնօրինությունը, որի ներկայացուցիչները նախ զանգերով, ապա խմբագրություն ուղարկված ուլտիմատում-նամակի տեսքով փորձում էին հերքել, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել իրենց ռեստորանում՝ նշելով, թե մենք այս հրապարակմամբ արատավորել ենք իրենց ռեստորանի գործարար համբավը։


Մենք փորձեցինք բացատրել, որ ռեստորանը վարկաբեկելու բառ անգամ չկա հրապարակման մեջ, եւ նման միտում չենք ունեցել։ Իսկ այն, որ գաղտնի ձայնագրությունը տեղի է ունեցել իրենց ռեստորանում, դա չի նշանակում, որ ռեստորանն է գաղտնալսել, իրենց այցելուներից ցանկացած մեկը կարող է սնվելու ժամանակ գաղտնալսել կամ ձայնագրել իրենց խոսակցությունը, դրան ռեստորանի տնօրինությունը չի կարող միջամտել եւ չի կարող կանխել։

Այնպես, ինչպես ռեստորան այցելող մարդիկ լուսանկարվում են, իրենց լուսանկարները տարածում։ Բայց «Շիրակ» ռեստորանի տնօրինությունում այս պարզ իրողությունը չգիտակցեցին եւ «Շիրակ» հյուրանոցն աշխատեցնող «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Թովմասի Նավոյանի անունից մեզ մի նամակ ուղարկեցին․ «Հայտնում եմ, որ նշված հանդիպումը «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում տեղի չի ունեցել ո՛չ 2021 թ․ փետրվարի 20-ին, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ դրանից հետո։ Բացի այդ, «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի կողմից նշված ռեստորանը շահագործելու օրվանից եւ մինչ օրս «ռաբիզ երաժշտությունը» մեր ռեստորանի երգացանկի մեջ երբեւէ չի եղել, իսկ հաճախորդների կողմից բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելը մեր ռեստորանում բացառված երեւույթ է»։

Բացի այդ, առաջարկել են «դատական հնարավոր ընթացակարգերից խուսափելու համար» մինչեւ հուլիսի 4-ը հերքել մեր հրապարակած տեղեկությունն ու ներկայացնել առաջարկ՝ «Սոզվեզդիե» ՍՊԸ-ին պատճառված վնասը փոխհատուցելու չափի մասին։ Ինչպես ասում են՝ թան էլ չէ, փրթած մածուն։ Այսինքն՝ հյուրանոցի տնօրինությունը կարծում է, թե նշված հրապարակումը ՍՊԸ-ի համար առաջացրել է ֆինանսական բացասական հետեւանքներ, որը պետք է փոխհատուցի «Հրապարակը»։

Մենք վստահ էինք մեր հրապարակման ճշմարտացիության մեջ, ուստի, որպեսզի այս հարցը վերջնականապես փակենք եւ «Սոզվեզդիե» ՍՊԸ-ին զրկենք դատարան դիմելու հաճույքից, կապ հաստատեցինք ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Հարցրինք՝ որտե՞ղ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ հանդիպումը, եւ ինքը կարո՞ղ է պնդել, որ գաղտնի ձայնագրությունը «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում է կատարվել։

Նա հաստատեց մեր տեղեկությունը՝ բառացիորեն նշելով հետեւյալը․ «Ես միանշանակ պնդում եմ, որ նշված հանդիպումը, բանակցությունը տեղի է ունեցել հենց այդ ռեստորանում՝ «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկի ռեստորանի առանձնացված սրահներից մեկում։ Երաժշտությունն էլ մենք չենք բերել, ես չեմ էլ նկատել այդ ժամանակ երաժշտությունը, հետո ձայնագրության մեջ եմ նկատել, որ երաժշտություն կա»։

Հետո նորից շեշտեց, որ խոսքը Զաքյան-Խորենացի խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկում գտնվող ռեստորանի մասին է՝ Փաստաբանների պալատի շենքից մի քիչ ներքեւ։ Պարոն Վարդազարյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտնի ասուլիսից եւ ձայնագրությունը հրապարակելուց երկու օր անց ինքը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ ձայնագրության վերաբերյալ բացատրություն տալու, եւ բացատրության մեջ էլ է գրել, որ հանդիպումն ու ձայնագրությունը հենց այդ ռեստորանում են տեղի ունեցել։

Մենք հորդորում ենք բոլոր հերքում տարածողներին՝ լրատվամիջոցներին ու լրագրողներին ուղղված հաթաթաներից ու սպառնալիքներից առաջ լավ մտածել։ Հակառակ դեպքում կստացվի, որ ոչ միայն ինքներդ կտիրաժավորեք ձեզ այնքան դուր չեկած տեղեկատվությունը, որովհետեւ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն ճշմարտությունը, եւ կեղծ հերքումները միշտ չէ, որ կծառայեն իրենց նպատակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր Բրյուսել․ Հայ Տունը մշակույթը դնում է Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում Ինչու են ձերբակալել մանկավարժական համալսարանի պրոռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am