«Հրավիրել էին որպես վկա, սակայն 10 րոպե անց հասկացա, որ թիրախում ես եմ». Անժելա Թովմասյանը հրավիրվել է ԱԱԾ

«Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանը մոտ տասն օր առաջ հրավիրվել է ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Թովմասյանը:

«Ինձ որպես վկա հրավիրել էին Արմեն Գրիգորյանի գործով, սակայն տասը րոպե անց հասկացա, որ թիրախում ես եմ, որովհետեւ տարբեր ձայնագրություններ էին ցույց տալիս իմ հաղորդումներից, խաչաձեւ հարցեր էին տալիս՝ փորձելով ինչ-որ բան կորզել: Շատ զավեշտալի է այս ամեն ինչը, երեւի երկար փորփրել եւ տեսել են, որ որեւէ բանի չեն հասնում, գործ չեն կարողանում հարուցել եւ անցել են ավելի մանր ու կեղտոտ ճանապարհների: Շարունակում են անել այն, ինչով զբաղված են չորս տարի շարունակ՝ կեղծ գործերի հարուցմամբ»,- նշեց նա:

Անժելա Թովմասյանի խոսքով՝ անհերքելի է, որ սա իշխանության հերթական պատվերն է իրեն լռեցնելու համար:

«2018 թվականից սկսած Հայաստանում շինծու գործեր, քաղաքական հետապնդումներ կան, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու կեղտոտ մեթոդներ են իրականացվում: Սա նույնպես քաղաքական հետապնդում է: Այս ամենը շատ հստակ հրահանգավորված է իմ անձի դեմ: Սակայն Արցախի եւ Հայաստանի պետականության կորստի ֆոնին իմ անձնական գործը շատ փոքր է եւ այս հարցն ունի մեկ ընդհանուր լուծում՝ ազգակործան պատուհասի եւ իր կամակատարների հեռացումը»,- ընդգծեց Անժելա Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը կալանավորվել է համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

դիտվել է 2283 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am