Դա Ձեր շնորհքն է, որ Ջհանգիրյանը հրաժարական է տվել. Վարդևանյանը ժողովրդին (video)
«Դիմադրություն» շարժման հանրահավաքի իր ելույթում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականին, նշել է, որ օրեր առաջ, երբ հրապարակվեց այդ խայտառակ ձայնագրությունը Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, որն իրականում ոչ թե դատավորի, իրավաբան-գիտնականի խոսույթ էր, այլ քրեական ենթամշակույթի ներկայացուցչի, ում հետ խոսել է, մասնագիտական հանրույթից մինչև գաղափարակից ընկերներ, ասում էին՝ Ջհանգիրյանը հրաժարական չի տալու, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ամեն ձևով նրան պաշտպանում են, նա գնացողը չէ:
«Ես մեկ պատասխան էի տալիս, ես ասում էի, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, եթե զարթնած չլիներ, չէր գնալու, դա Ձեր շնորհքն է, որ հրաժարական է տվել, այո»,-ասաց Արամ Վարդևանյանը:
