Այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն. Անժելա Թովմասյան

168.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ իշխանությունները քրեական հետապնդում են սկսել «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի նկատմամբ՝ նույն այն «հանցակազմի» շրջանակներում, ինչ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով այս պահին կալանավորված է: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Կայքը կապ է հաստատել Անժելա Թովմասյանի հետ, ով նշել է, որ այս մասին իմացել է 168.am-ից և «Հրապարակ» թերթից:

«Չեմ բացառում, որ այդպես լինի, որովհետև մոտավորապես 10 օր առաջ, այո, ինձ հրավիրել էին ԱԱԾ՝ Արմեն Գրիգորյանի գործով, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նպատակն ամենևին դա չէ. որպես վկա էին կանչել, հետո ասացին՝ կարող ենք հիմա ձեզ նաև որպես կասկածյալ ներգրավել: Սկսեցին տարբեր բնույթի հարցեր տալ, ես հասկացա, որ թիրախում ես եմ: Տարբեր ձայնագրություններ էին ցույց տալիս, հարցազրույցներից ՝ հատվածներ, փորձում էին ինձանից ինչ-որ բացատրություն, պարզաբանում ստանալ, ես հարցերին չէի պատասխանում՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում կգամ փաստաբանի հետ, որը Հայկ Ալումյանն է: Իսկ մի դրվագի հետ կապված, ոը ցույց էին տալիս, ասացի՝ գուցե պատմական ակնարկ է դա եղել: Ես զգում եմ, որ 1.5 ամիս է՝ թիրախում եմ հայտնվել, բոլոր առումներով ճնշումներ եմ զգում սոցցանցերում, հարվածի տակ է եղել մեր Youtube-ի էջը: Շատ կոնկրետ բացատրական աշխատանքներ են տանում մեր գովազդատուների հետ, փորձում են ֆինանսապես ճնշել»,- ասել է Անժելա Թովմասյանը:

Նա շեշտել է՝ վստահ է, որ հանձնարարական կա իր անձի հետ կապված.

«Փորփրել, չեն կարողացել որևէ բան գտնել, փորձում են «գործ կարել», գործ սարքել: Այս ամեն ինչը հիշեցնում է 1930-ական թվականները՝ մարդը կա՝ պրոբլեմը կգտնենք: Հիմա հոդվածը կգտնեն: Սա փորձում են տարածել խմբագրի, կոնկրետ իմ անձի վրա: Երկիրը հարվածի տակ, պետականության կորստի վտանգի առջև է կանգնած Արցախը, Հայաստանը, ԱԱԾ-ին ընկալում եմ ավելի լուրջ կառույց, խորհուրդ կտայի՝ նման հանձնարարականներով չզբաղվել: Վստահեցնում եմ բոլորին՝ այնպես չէ, որ շատ հանգիստ են մարսելու, եթե փորձեն, համարձակվեն այդ ուղղությամբ գնալ: Իրենց խոստանում եմ մեծ աղմուկ: Շատ տարօրինակ, զավեշտալի է այս գործը, խորհուրդ կտամ՝ իրենց ձեռքերը հեռու պահեն»:

Հավելենք, որ այսօր 168.am-ի ձեռքի տակ էր հայտնվել տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում (ԻԿ) կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ առանց բաժին մուտք անելու՝ ԻԿ է ուղարկվել ԱԱԾ քննչական վարչության կողմից հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 5822122 քրգործի ձև մեկ վիճակագրական քարտը՝ Անժելա Վարդանի Թովմասյանի կողմից ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

դիտվել է 1696 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am