Անժելա Թովմասյանին կանչել են ԱԱԾ եւ բացատրություն պահանջել․ քրգործի համար հիմքեր են պատրաստում

Այսօր տեղեկատվություն էինք հաղորդել, որ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ քրեական գործ են պատրաստվում հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ, ՔՐ օրենսգրքի 226 հոդվածի, երկրորդ մասի առաջին կետով, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․․․․», որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 

Մեզ հետ զրույցում Անժելա Թովմասյանն ասաց․ «Ես քիչ առաջ մամուլից իմացա, որ պատրաստվում են գործ հարուցել։ Սա կարելի էր կանխատեսել, որովհետև մոտ 10 օր առաջ Արմեն Գրիգորյանի գործով ինձ ծանուցում էր եկել, որպես վկա հրավիրել էին ԱԱԾ։ Ես ներկայացա ու զրույցից մոտ 5-10 րոպե հետո հասկացա, որ իրականում ինձ այնտեղ հրավիրելը այդքան էլ կապ չունի Գրիգորյանի գործի հետ։ Այդ ընթացքում մեկ այլ ձայնագրություն միացրին, իսկ նրանց տված հարցերն այնպիսին էին, որ կռահեցի՝ իրականում խնդիրը իմ անձի հետ է կապված, թիրախում հենց ես եմ, սա շատ հստակ էր ինձ համար»։

«Շատ տարօրինակ ու զավեշտալի գործ էր։ Ես հիմա շատ չմանրամասնեմ, միայն կասեմ, որ փաստաբանս ինձ հուշել էր, որ հարցերին հնարավորինս քիչ պատասխանեմ։ Ինձ այդ ժամանակ զգուշացրին նաև, որ ես վկայից կարող եմ կասկածյալ դառնալ։ Նրանք փորձում էին այնպես անել, որ ես անպայման մեկնաբանեմ, սակայն ես միայն ասացի, որ դա իմ կողմից եղել է զուտ մի փոքր պատմական ակնարկ։ Եկեք սպասենք, տեսնենք՝ իրենք ինչ կանեն, դրանից հետո թե ես, թե փաստաբանս մանրամասն կանդրադառնանք։ Զավեշտն այն է, որ ուզում են ապացուցել, թե ես ինչ-որ մեկի արժանապատվությունն եմ վիրավորել, բայց պարզ չէ, թե ում։ Գործի ծիծաղելիությունը էլ ավելի ակնհայտ կդառնա, երբ որ սկսեն քննել գործը»,- ասաց Թովմասյանը։

Խմբագրի պնդմամբ՝ ինքն իշխանությունների թիրախում արդեն երկու ամիս է, ինչ հայտնվել է։ «Իմ անձի նկատմամբ տարբեր կողմերից ես ճնշումներ եմ նկատում։ Ի դեպ, գովազդների առումով ինձ ևս փորձում են ճնշել, իսկ տարբեր հարթակներում իմ նկատմամբ ճնշումների մասին, կարծում եմ, բոլորն են տեղյակ։ Գիշերը ուշ ժամին տևական ժամանակ առաջ մոտեցել էին մեր բնակարանին ու զանգը հնչեցնելով՝ հայտնել, թե ԱԱԾ-ից են։

«Հայելի» ակումբի վրա ուղիղ հարձակման մասին նույնպես չպետք է մոռանանք՝ ձվերով հարվածների մասին է խոսքը, որից հետո այդ գործը պարզապես ծածկադմբոց արեցին ու մեղավորները՝ «Հեղափոխության պահապանները», այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ամեն ինչ շատ պարզ է ինձ համար։ Փորձում են վախեցնել ինձ, սպառնալ։ Սակայն ես վստահեցնում եմ իրենց, որ սա անպատասխան չի մնալու, շատ տխուր ու ծանր վիճակում են շատերը հայտնվելու։ Ինքը խմբագիր է, իրականում շատ լավ հասկանում է՝ ինչի մասին եմ խոսում։ Ինձ համար անհասկանալի է ԱԱԾ-ի պահվածքը։ Երկիրը հանձնվում է, մենք սարսափելի վտանգների մեջ ենք, իսկ իրենք չգիտես՝ ինչով են զբաղված»,- հավելեց նա:

hraparak.am

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Ասե՛մ՝ ինչու է Փաշինյանը սևեռված կանանց նկատմամբ այս սարսափելի խոշտանգումների վրա․ Փոստանջյան (video) Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am