ՄԻԵԴ-ը՝ 50 տարեկանից հետո սեքսի կողմնակից
ՄԻԵԴ-ն աջակցել է Պորտուգալիայի 72-ամյա կնոջը, ում 1/3-ով զրկել են փոխհատուցումից` նախատեսված անհաջող վիրահատությունից հետո լիարժեք սեռական կյանքով ապրելու անհնարինության համար: The New York Times-ի հաղորդմամբ՝ 1993 թվականին, երբ կինը դեռեւս 50 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են վտանգավոր հիվանդություն: Երկու տարի անց նրան վիրահատել են, ինչից հետո կինը զրկվել է լիարժեք սեռական կյանքով ապրելու հնարավորությունից, ինչպես նաեւ չի կարողանում նորմալ գնալ զուգարան, անգամ` նստել: Կնոջ համար սահմանվել է փոխհատուցում, սակայն 2014 թվականին Պորտուգալիայի վարչական բարձրագույն դատարանը որոշել է կրճատել տրվող փոխհատուցումը: Դատարանը արձանագրել էր, թե հասուն տարիքում սեքսն «այնքան էլ կարեւոր չէ, որքան` երիտասարդ տարիներին»: Մերժում ստանալուց հետո կինը դիմել է ՄԻԵԴ:
