Թուրքական ուժերն Իրաքում ոչնչացրել են ԻՊ 18 գրոհայինի
Թուրքական զորքերը հետ են մղել «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումը Իրաքի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի վրա` ոչնչացնելով նրանցից 18-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Reuters-ի հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ գործողությունների արդյունքում թուրք զինվորականներ չեն տուժել: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Իրաքում:
