Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից. բացահայտումներ

Hetq.am-ը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեն մի քանի հարյուր միլիոն դրամի գնումներ է կատարել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։

Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։ 2021թ․ փետրվարին և մարտին «ՄՄՎ Շինգրուպ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի հետ և համապատասխանաբար 13 միլիոն և 3,8 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքները։

2021թ․ հունիսի 18-ին «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքվել է ամենախոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 132 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը «Թալին», «Արագածոտն», «Լոռի», «Գեղարքունիք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարել է վերանորոգման աշխատանքներ։ Այստեղ մրցույթն անցկացվել է չափաբաժիններով, որոնցից մի քանիսում հաղթել է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ն, իսկ մյուսներում «Հայ-գերմանական Արազեն» ՀՁ ՍՊԸ-ն՝ շնորհիվ առաջարկած ցածր գների։

2022թ․ թվականին ևս Ջրային կոմիտեն երկու խոշոր պայմանագիր է կնքել «ՄՄՎ Շինգրուպ» ընկերության հետ։ Մասնավորապես այս տարվա ապրիլի 11-ին կնքված պայմանագրով, որի արժեքը կազմել է 68,5 միլիոն դրամ, ընկերությունը պարտավորվել է մաքրել Որոտան գետի հունը՝ Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև՝ 1400 մ հատվածում։

Վերջին պայմանգիրն էլ կնքվել է հունիսի 29-ին, որի արժեքը ևս գերազանցում է 100 միլիոն դրամը՝ կազմելով մոտ 118 միլիոն դրամ։ Ջրային կոմիտեի և «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պետք է կատարի գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ, մասնավորապես մաքրի Ապարանի «Քյանդալ» կոչվող սելավատարի 2500 մետրանոց հատվածը, ինչպես նաև բարձրացնի Մեծամոր գետի ափապատնեշը 800 մետր հատվածում։

Այստեղ հրատապ բաց մրցույթի առաջին չափաբաժնին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկի ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային արժեքը, ուստի հայտը չի դիտարկվել, իսկ հաղթել է «Բերդշին» ընկերությունը, որը մոտ 10 միլիոն դրամով պակաս գին է առաջարկել «ՄՄՎ Շինգրուպից»։

Մրցույթի 2-րդ և 3-րդ չափաբաժիններում հայտ է ներկայացրել միայն «ՄՄՎ Շինգրուպը», որն էլ և ընտրվել է գնահատող հանձնաժողովի կողմից։

Այսպիսով, 2021 և 2022 թվականների ընթացքում Ջրային կոմիտեն և ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ն ընդհանուր 5 պայմանագիր են կնքել այն անձին պատկանող ընկերության հետ, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն Ջրային կոմիտեում։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 334 միլիոն դրամ:

Հավելենք, որ Միհրան Հովհաննիսյանը 2020թ․ հունվարի 9-ից մինչև 2020թ․ մարտի 9-ը զբաղեցրել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2003-2017 թվականներին էլ եղել է «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը»։

 

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am