Մեկ տարի ահազանգելուց հետո ԱԳՆ արձագանքեց

Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Բեկանման հիմքում ամբաստանյալի՝ թարգմանիչ ունենալու իրավունքից զրկված լինելն է եղել: Էդգար Գևորգյանի քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել դեռևս անցյալ տարվա փետրվարին: Նա հայտնել էր, որ եղբոր իրավունքների պաշտպանության և ՀՀ տեղափոխելու հարցով բազմիցս դիմել են ՀՀ պետական իրավասու մարմիններին, սակայն ապարդյուն: ՀՔԱ Վանաձորի տեղեկատվական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էին ՔԿՀ-ների գերբեռնվածությամբ: Սակայն ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը ժխտել էր ցմահ ազատազրկվածների խցերի գերբեռնված լինելը, որից հետո Կազմակերպությունը 2016 թ. օգոստոսի 19-ին նույն հարցով երկրորդ անգամ էր դիմել Արդարադատության նախարարություն: Այս անգամ Նախարարությունը դատապարտյալի տեղափոխման անհնարինությունը պատճառաբանել էր նրա՝ դատավճռով սահմանված ֆինանսական պարտավորություններով՝ Ուկրաինայի նկատմամբ: Միևնույն ժամանակ Կազմակերպությունը նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարություն էր դիմել՝ քրեական գործի նյութերի՝ ուկրաիներենից ռուսերեն թարգմանությունը կազմակերպելու և դատարանում ներկայացված լինելու հարցում ՀՀ Արտգործ նախարարության հնարավոր միջամտության ակնկալիքով: Նախարարությունից հայտնել էին, որ քրեական գործի նյութերը ուկրաիներենից ռուսերեն թարգմանելու հարցով Ուկրաինայում ՀՀ դեսպանության դիմումը դատարանը մերժել է՝ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով: Նշել էին նաև, որ Վճռաբեկ դատարանում կայացած դատական նիստերին ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկա չի գտնվել, քանի որ դատական նիստի օրվա մասին իրազեկված չի եղել: Դրանից հետո Կազմակերպությունը երրորդ հարցումն էր ուղարկել Արտգործ նախարարություն՝ տեղեկատվություն հայցելով այն մասին, թե արդյոք ՀՀ-ը կարող է տրամադրել ֆինանսական միջոցներ քրեական գործի նյութերի թարգմանության համար, իսկ եթե ոչ, ապա խնդրել էր նշել պատճառը: Արձագանք չստանալով՝ մեկ ամիս անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել էր Արտգործնախարարություն և պահանջել ՀՀ արտգործ նախարարի միջամտությունը՝ քրեական գործի նյութերը իրեն հասկանալի լեզվով Է. Գևորգյանին հանձնելու հարցում՝ հայտնելով, որ չնայած վերջինս քրեական գործի նյութերի թարգմանությունը դեռևս չի ստացել, նրան տեղափոխում են Ուկրաինայի մեկ այլ քրեակատարողական հիմնարկ: Եվս չորս ամիս Արտգործնախարարությունից որևէ արձագանք չստանալով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն հարցով հերթական անգամ Արտգործնախարարություն է դիմել 2017 թ. հունվարի 27-ին, ապա ապրիլի 26-ին: Մինչ այդ նախարարությունից հայտնել էին, որ սպասում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության պատասխանին: Վերջին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Արտգործնախարարություն է դիմել 2017 թ. հուլիսի 12-ին՝ այս անգամ հստակ նշելով դատական նիստի անցկացման օրն ու ժամը: Կազմակերպությունը նաև տեղեկատվություն էր հայցել դատական նիստին ՀՀ դեսպանության ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու հնարավորության վերաբերյալ: Օրեր առաջ տեղեկացանք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մասնակցել է 2017 թ. հուլիսի 19-ին կայացած դատական նիստին, որի ժամանակ էլ Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը ամբաստանյալին թարգմանիչ չտրամադրելու հիմքով բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am