Ինտրիգային այց Երևան. ի՞նչ է Իսրայելը հասկացնում Ալիևին

Եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Իսրայելի պետության տարածաշրջանային համագործակցության նախարարին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երեկ տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Ցախի Հանեգբիի բանակցությունները։ Նալբանդյանը կարևորել է Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Հանեգբին նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։ Նախարարները գոհունակությամբ արձանագրել են հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Էդվարդ Նալբանդյանը և Ցախի Հանեգբին կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, միջխորհրդարանական փոխանակումների ակտիվացումը։ Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարևորվեց զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը։ Նախարար Ցախի Հանեգբին ներկայացրել է Իսրայելի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին: Այս հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։ Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Ցախի Հանեգբին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև Մշակույթի, Կրթության և Գիտության, Սպորտի և Երիտասարդության ոլորտներում 2017-2020թթ. համագործակցության մասին» ծրագիրը։ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, սա, առավել քան կարևոր ուղերձ է, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Իսրայելը մեղմ ասած, ոչ բարեկաման երկիր է այն առումով, որ ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ և այդ հարաբերությունների խորությունն ուղղակիորեն անդրադառնում է արցախյան խնդրի վրա: Իսրայելը ողջ ուժով զինել է այս տարիներին Ադրբեջանին: Հիշեցնենք, անցյալ տարի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումներին հաջորդեցին Ադրբեջանին իսրայելական «Երկաթե Գմբեթ» ՀՕՊ համակարգի վաճառքի մասին հաղորդագրություններ։ Ավելին՝ տեղեկություններ կային այն մասին, որ Բաքուն մտադիր է ձեռք բերել նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Անցյալ տարի հոկտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր կմատակարարի, այս տեղեկությունը հայտնում էին հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Եվդա Աբարմովի հայտարարությանը: Նրա խոսքով՝ զինտեխնիկան արդեն պատրաստ է մատակարարվել Ադրբեջանին: «Երկաթե գմբեթ»-ը տակտիկական հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ հեռավորությամբ տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր մարտկոց կարող է պաշտպանել 150 քառ. կմ տարածք: Համակարգը մշակված է իսրայելական Rafael ընկերության կողմից: Դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ` Սառա Նեթանյահուի հետ այցելեց Ադրբեջան: «Մեր նպատակն է ամրապնդել կապերը նրանց հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,-ասել է Նեթանյահուն Բաքու մեկնելուց առաջ։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տետ-ա-տետ ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևը ողջունեց Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է գտնվում Ադրբեջանում. «Վստահ եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ, կամրապնդի մեր հարաբերությունները։ Հունվարին մենք հանդիպեցինք Դավոսում, իսկ այժմ հանդիպում ենք Բաքվում։ Վստահ եմ, որ ձեր այցը կանցնի լավ և ձեռք կբերվեն լավ արդյունքներ»։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է երկրորդ անգամ Ադրբեջանում գտնվելու համար. «Իսրայելի ու Ադրբեջանի, երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ, մոտ բարեկամություն։ Հրեաներն այստեղ զգում են հարմարավետ։ Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանում ապրող հրեաները կամրջի դեր են խաղում մեր ժողովուրդների միջև։ Դրա համար էլ կան բազմաթիվ հարցեր, որոնց մենք պետք է քննարկենք»։ Ալիևի խոսքերով՝ հրեական համայնքն ադրբեջանական հասարակության շատ ակտիվ մասն է և շատ մեծ ներդրում է ունենում երկրի զարգացման մեջ, ինչը հիրավի շատ կարևոր գործոն է երկկողմ հարաբերություններում։ Նեթանյահուն Բաքվում այցելել է «Շեհիթների ծառուղի», ծաղկեպսակ է դրել այնտեղ և գլուխ է խոնարհել՝ որպես հարգանքի տուրք։ Այդ օրերին իսրայելական timesofisrael.com կայքը հայտնեց, որ Բաքվում կայացած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կարևոր թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցը։ Իլհամ Ալիևն ամփոփիչ մամուլի ասուլիսում որպես նվաճում նշեց Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելը։ Ալիևը նշել է, որ դա վերջնական ցուցանիշը չէ։ Իսրայելական կայքը հայտնել է, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Ալիևը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Ալիևի խոսքերով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Ալիևը համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու համար հայտնել է, որ երկու երկրների միջև ստորագրվել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում»։ Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արևմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։ Այդ մասին Բաքվում հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա մամլո ծառայության տարածած հայտարարությունում չի նշվում, թե Նեթանյահուն որ նախագիծն է նկատի ունեցել, սակայն խոսքը կարող է լինել Հարավային գազային միջանցքի մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու համար։ Իսկ Նեթանյահուն նշել էր հետևյալը. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարևոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման և իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի այցը Երևան պետք է դիտարկել որպես Հայաստան-Իսրայել հարաբերություններում նոր քայլ: Նույնիսկ ոչ բարեկամական երկրների հետ պետք է համագործակցել և փորձել չեզոքացնել այն հարաբերությունների մակարդակը հակառակորդ երկրների հետ, որն ուղղակիորեն ազդում է արցախյան խնդրի վրա: Պետք չէ բացառել, որ նաև Իսրայելն է այս այցով ինչ-որ բան հասկացնում Ալիևին: Թամար Բագրատունի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան «Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան «Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ «Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան Թալանել են հայտնի գործարարի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am