Չեխիան զինվորներ կուղարկի ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններ
Չեխիան մտադիր է 100 զինվոր ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև՝ աջակցելու Լեհաստանի և Բալթյան երկրների կողմից Ռուսաստանի հետ դաշինքի սահմանների ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին: ՆԱՏՕ-ի բրիգադը կուժեղացվի չեխական զորքերով 2016-ի երկրորդ կիսամյակին։
