Միայն ոչ բյուջեի նվազում

«Ցավոք, այդպես նախատեսվում է, մենք մեծ հույսեր ունենք, որ կհիմնավորենք մեր ծրագրերը, և բյուջեի քչացում տեղի չի ունենա: Սակայն եթե այդպիսի քայլի դիմի կառավարությունը կամա թե ակամա, ապա մենք ձեռնամուխ ենք եղել արդյունավետության բարձրացման ծրագրին, որն իր արդյունքները տվել է. այդ տնտեսումների հաշվին մենք կկարողանանք կրճատել մեր բյուջեն՝ առանց ծառայությունների որակը վատթարացնելու:Հիմնականում ադմինիստրատիվ ծախսերի, գնումների գործընթացի կենտրոնացման և տենդերային գների իջեցման հաշվին կլինի այդ ամենը »,-կառավարության նիստից հետո,ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված՝ առողջապահության ոլորտին հատկացվող ծախսերի կրճատմանը՝ 2 տարի անց: Ցանկացած սցենարում չենք նախատեսել կրճատումներ այն գումարներից, որոնք ուղղած կլինեն 612 հազար սոցիալապես անապահով խավի ապահովագրությանը: Խոսքը մոտավորապես 14 միլիարդ դրամի մասին է,ասաց նախարարը: Անդրադառնալով պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման խնդին և նշեց, որ այսօր ընդունված նախագիծը վերաբերում է միայն սոցփաթեթի շահառուների ներգրավմանը ապահովագրական գործընթացի մեջ: «Եթե մինչ օրս մենք ունեինք կանխավճարային մոդիֆիկացիա, այսօր որոշում ընդունվեց, որ սեպտեմբերից այդ գործընթացը լինի ապահովագրական բանաձևով՝ այսինքն` հետվճարային:Բոլոր հայտ ներկայացրած ընկերությունների հետ համագործակցություն է լինելու:Հայաստանի շուկայում գործում է 6 ապահովագրական ընկերություն, եթե չեմ սխալվում, բոլորն էլ հայտ են ներկայացրել մասնակցելու այդ ծրագրին»,-ասաց նա: «Որպեսզի հասկանալ լինի հետվճարային համակարգը, ապա պարզաբանեմ, որ այսօր ֆինանսական տարվա սկզբին հիվանդանոցներին բաշխվում է ինչ-որ լիմիտավորված գումար, այդ գումարի սահմաններում նրանք ծառայություններ են մատուցում այն քաղաքացիներին, որոնք դիմել են բուժօգնության համար: Այդ գործող բանաձևի ամենամեծ մինուսն այն է, որ եթե հիվանդանոցը լավ է սպասարկում և հաճախորդների շրջանում պահանջարկ ունի, նրա գումարները ավարտվում են օրացույցային տարվա ավարտից շատ ավելի շուտ, և հերթեր են կուտակվում: Իսկ այն հիվանդանոցները, որոնք առանձնապես պոպուլյար չեն մեր բնակչության շրջանակներում նրանք այդ գումարը ունենում են մինչև տարվա վերջ, և ավելանում է այդ գումարը: Այսուհետև սոցիալական փաթեթի աշխատակիցների համար նախատեսված գումարը չի բաշխվելու տարվա սկզբին, ստեղծվելու է ռեզերվային ֆոնդեր ապահովագրական ընկերությունների ներքո և որևէ հիվանդանոց դիմելիս պետք կլինի միայն զանգահարել ապահովագրական ընկերություն և տեղյակ պահել, որ նա որոշել է բուժվել այս կամ այն բուժհաստատությունում, որից հետո ապահովագրական ընկերություն- բուժհաստատություններ հարաբերություններն են ուժի մեջ մտնում, որոնք կանոնակարգվում են այսօրվա ընդունված որոշումով,»,-ասաց նա:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am