«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Չնայած վարչապետության մեկ տարվա առիթով հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, թե գործադիրում չեն կարող լինել «թեւեր»․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ, որի իշխանության ներսում կարող են լինել թեւեր... եթե ի հայտ գան թեւեր, ես կկտրեմ», այսօր իշխանական թիմում ոչ միայն բազմաթիվ թեւեր են ձեւավորվել, այլեւ դրանց միջեւ կատաղի պայքար է ընթանում։
Ներթիմային մրցակցությունը սրվել է հատկապես ՔՊ մարզային խորհուրդների ձեւավորման հետ կապված եւ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Սիսիանում, օրինակ, իրար դեմ կատաղի պայքար են մղում ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Կարեն Համբարձումյանը, նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ իր հովանավորյալը դառնա համայնքապետ։ ՔՊ-ի ընտրությունը կանգ է առել համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի վրա, որը Կարեն Համբարձումյանի բարեկամն է, բայց համայնքում սիրված չէ։
ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել գործարար Արա Զաքարյանի կողմը, սակայն Համբարձումյանը հաղթել է, հակառակ թեւում Արսեն Ավագյանն ու Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանն են, որոնք բացահայտ հակաքարոզչություն են անում ՔՊ պաշտոնական թեկնածուի դեմ եւ ուզում են Զաքարյանն այլ ուժի ցուցակով առաջադրվի։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը