Խերսոնի մարզը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ

Դիտել նաև
Ռուսաստանյան օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարել են. DW
Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ
ՄԱԿ-ում Ռուսաստանը խոշոր դիվանագիտական պարտություն կրեց Ուկրաինայի հարցում
Խերսոնի մարզի ղեկավարությունը ցանկանում է դիմել նախագահ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շրջանը Ռուսաստանի կազմում ընդունելու հարցով։
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մարզային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովին: «Առողջ դատողությունը հաղթեց մտավախություններին։ Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի և այն կանցկացնենք։ Եվ, որքան էլ որ տարօրինակ է, Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա Ռուսաստանի Դաշնությանը, կդառնա լիարժեք սուբյեկտ։ Մենք ձեզ հետ գալիս ենք Ռուսաստանի Դաշնություն: Մենք կառուցելու ենք այն երկիրը, որի մասին բոլորը երազել են երկար՝ նույն Խորհրդային Միության սկզբունքով»,- ասել է Ստրեմուսովը։