«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ այս պահին տեսանելի չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին դեռ երեք շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գնահատելով սահմանին պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը: Ի տարբերություն Պապիկյանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց՝ Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ստեղծել, իսկ նոր պատերազմը, ըստ Փաշինյանը, մեր գլխին ամեն պահի կարող է պայթել: «Այս պահին սեղանի վրա, բացի այն, ինչ-որ հրապարակվել է, բացի դրանից, որեւէ այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։
Նրանք նոր պատերազմի լեգիտիմությունն են փորձում ձեւավորել։ Նոր պատերազմն իրենք նկատի ունեն երեք ամսից, թե երեք տարուց, թե երեսուն տարուց, դա ուրիշ խնդիր է», – ասում է ՀՀ վարչապետը: Փաշինյանի վերոնշյալ հայտարարութունը իրականում, հնարավոր է, ավելի շատ հասարակության ընդդիմադիր հատվածին զսպելու համար է, ասել է թե՝ ուղերձ է, «մեսիջ», որ եթե հայ հասարակությունը շարունակի դեմ արտահայտվել խաղաղության օրակարգին ու պայմանագրին, ապա Ադրբեջանը դրան պատերազմով կպատասխանի: Փաստ է, որ ո՛չ խաղաղության պայմանագիրը, ո՛չ նոր պատերազմը Հայաստանի շահերից չի բխում: Փաստ է նաեւ այն, որ Փաշինյանի ու նրա կաբինետի ներկայացուցչի՝ Պապիկյանի՝ 20 օրվա տարբերությամբ արված ե՛ւ պատերազմի, ե՛ւ խաղաղության մասին հայտարարություններն ակնհայտորեն սուտ են, քանի որ հակասում են միմյանց:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը