«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հունիսի սկզբին նախկին գլխավոր դատախազ, ներկայում կալանավորված Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Նա լսողության հետ կապված հին խնդիրներ ուներ` կալանքը սրացում է առաջացրել: Վիրահատել են Միքայելյան հիվանդանոցում, այժմ հետվիրահատական շրջանն է, որը կարող է երկարել՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը։
Հիշեցնենք․ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է հետեւյալում․ «2004-2013 թթ․` գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ը՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններում մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Արշավիր Սարգսյանի հետ՝ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ եւ իր որդիների միջոցով»։ Եվ «ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած եկամուտն օրինականացրել է»:
Եվս մի էպիզոդ վերաբերում է այն բանին, որ 2010 թ․ Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքապետ Հրաչյա Ավագյանին դրդել է «չարաշահել պաշտոնեական լիազորությունը», որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքն օրինականացրել է․ խոսքը Բյուրականում Գրողների միության տան մասին է, որը պատկանում է Աղվան Գառնիկիչին: Մեղադրանքների մեծ մասը հիմնված է ցուցմունքների վրա, եւ փաստաբանները վստահ են, որ գործը դատարանում փլվելու է: Հովսեփյանը կալանքի տակ է 2021-ի սեպտեմբերից։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը