«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։ Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել եւ պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։
Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց․ խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երեւում է, թե ով է խեղդողը, եւ ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Ոչ միայն քրգործն է փակվել, այլեւ խեղդելու այդ տեսարանից հետո Արթուր անունով կարմիր բերետավորի պաշտոնը բարձրացրել են․ նրան դարձրել են դասակի հրամանատար՝ որպես իշխանություններին լավ ծառայած ոստիկան եւ որպես օրինակ մյուս ոստիկանների համար։ Եվ նա իր ենթակայությամբ ծառայող ոստիկաններին սովորեցնում է, որ իր նման ծառայեն իշխանություններին։ Այնպես որ, պատրաստ եղեք՝ հաջորդ հանրահավաքներին խեղդող ոստիկանների քանակը կրկնակի ավելանալու է։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը