Մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին Ապարանում տեղի ունեցած սպանությունների թեման իշխանությունները փորձեցին «ջրել» և իրենցից հեռացնել, սակայն լրատվամիջոցները նշում էին, որ այդ իրադարձությունների գլխավոր գործող անձինք ԱԽ քպական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի քպական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատներն են եղել: Ավելին, կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները շաբաթ օրը բողոքի ակցիա իրականացրեցին Ապարանի ոստիկանության դիմաց՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նշյալ պաշտոնյաներին ու նրանց ազգականներին։ Սպանվածներից մեկի հորեղբայրը նույնիսկ պնդել էր, որ պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու նրա եղբորորդին «անձամբ մասնակից են եղել, կազմակերպիչ են եղել»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բուռն քննարկում է եղել, և Մաթևոս Ասատրյանին ասվել է, որ ամեն դեպքում գուցե մանդատից հրաժարվելու կարիք լինի, եթե, ի վերջո, հնարավոր չլինի թեման իրենցից հեռացնել: Մեր աղբյուրները նշում են, որ հատուկ շեշտվել է, թե այս դեպքում թիրախում են հայտնվում ՔՊ-ն ու անձամբ վարչապետը: Ուրեմն, պետք է առնվազն քաղաքական պատասխանատվության խնդիր լուծվի, ինչպես, օրինակ՝ 2014 թվականին եղավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում «Հարսնաքարի» իրադարձությունների ֆոնին:

Այն ժամանակ էլ կարող էին թիրախավորվել ՀՀԿ-ն ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, և Հայրապետյանը մանդատը վայր դրեց, քանի որ, թեպետ անձամբ «Հարսնաքարում» չէր եղել, սակայն համալիրն իրենն էր, իսկ անվտանգության աշխատակիցները փաստացի համարվում են իր աշխատակիցները։ Ապարանի դեպքում իրադարձությունները կապվում են ոչ միայն քպական պաշտոնյաների ազգականների հետ, այլև, ինչպես նշեցինք, ականատեսները պնդում են, որ Ասատրյանն անձամբ է ներկա եղել։

Ավելին, Ապարանում խոսում են, որ նա այստեղ շատ մեծ ազդեցություն ունի, յուրատեսակ «ֆեոդալ» է, վախի մթնոլորտում է պահում բնակչությանը և իշխանության համար Ապարանի մասով հիմնական հարց լուծողն է։ Ասում են՝ այստեղից էլ գալիս է Մաթևոսի համարձակությունը. նա, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրաժարվում է մանդատը դնելու թեման առհասարակ քննարկել՝ ասելով, որ ՔՊ-ի համար անգամ Փաշինյանը այնքան չի արել, որքան ինքն ու իր եղբայրը, որը Ապարանի «ջրմուղի» պետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am