Երեք հարևաններով

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր ընդունեցին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլյութ Չավուշօղլուն և Էլմար Մամեդյարովը: Հանդիպման օրակարգում էին մի շարք տարածաշրջանային նախագծեր, այդ թվում՝ Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղային ճանապարհը, TAP և TANAP գազատարները: Հանդիպման արդյունքում Թբիլիսիում ստորագրվել է համատեղ հռչակագիր: Սա երեք երկրների արտգործնախարարների արդեն հինգերորդ հանդիպումն էր նման ձևաչափով: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայտնի է, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի 2016-ին Ադրբեջանում։ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը բեղմնավոր համագործակցության հարթակ է, վստահեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Կան այդ համագործակցության հաջող արդյունքներ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ոլորտներում՝ ասել է նախարարը։ Մամեդյարովը նաև նշել է նաև տարածաշրջանային նախագծերի նշանակությունը՝ ընդգծելով, որ, մասնավորապես, «Հարավային գազային միջանցք» նախագիծն այսօր երեք երկրների զարգացման կարևոր տարր է։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեի ու Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ նշել է, որ երեք երկրների համագործակցությունը հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում կայունության ու բարգավաճման համար։ Նա ընդգծել է, որ այդ համագործակցությունն առնչվում է տրանսպորտային, մշակութային, մարզական, կրթական, գիտական ու էներգետիկ անվտանգության ոլորտներին. «Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Բաքու-Թբիլիսի-Կարս» էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի կարևորությունը»։ Հակամարտությունների կարգավորման միակ ուղին խաղաղ կարգավորումն է Թբիլիսում արտգործնախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման թեմային: Հակամարտությունների կարգավորման միակ ճշմարիտ ուղին խաղաղ կարգավորումն է, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: «Տարածաշրջանում կան հակամարտություններ, որոնց կարգավորման միակ տարբերակը խաղաղ կարգավորումն է։ Երեք երկրների արտգործնախարարները հենց այդպիսի դիրքորոշում են հայտնել այսօր ընդունված հռչակագրում։ Մենք կհամագործակցենք այն ուղղությամբ, որ այդ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ իր հերթին հայտարարել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կապակցությամբ Թուրքիայի կատարյալ աջակցության մասին։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և այդ շրջանները համարում է Վրաստանի մաս։ Չավուշօղլուն բնականաբար շոշափել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ ընդգծելով, որ Թուրքիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն ԱՊԱ գործակալությանն ասել էր, որ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային նախագծեր, որին մասնակցում են 3 երկրները, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի զարգացումը: Հռչակագրում ևս մեկ անգամ ընդգծվել է երկրների միջև տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ նախագծերի կարևորությունը։ Ի դեպ, հատկանշական է, որ արևմուտքի հետ վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունեցող Ադրբեջանը սկսել է նաև նախնական բանակցությունները՝ Եվրամիության հետ համագործակցության հեռանկարների շուրջ: Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդղուլիևը օրերս հայտնեց, որ ԵՄ-ի հետ Ադրբեջանի նոր համաձայնագիրը ենթադրում է միջազգային առևտրային նորմերին, ինչպես նաև ԵՄ-ի ստանդարտներին Ադրբեջանի օրենսդրության մերձեցում: Սա միտված է ադրբեջանական արտադրանքի ավելի մեծ մատչելիություն ապահովել ԵՄ-ի շուկայում: Ինչպես հայտնի է, ավելի վաղ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման փոխարեն Ադրբեջանն առաջարկել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել: Իսկ օրերս Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Բաքվում լրագրողների հետ զրույցում կարևորել էր Ադրբեջանի հետ համագործակցությունը` նշելով, թե Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական կարևորություն ունի, մասնավորապես էներգետիկ անվտանգության տեսանկյունից. «Ադրբեջանը հատուկ կարևորություն ունի Աֆղանստանի հարցում։ Մենք համատեղ օգնում ենք աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման հարցում։ Ադրբեջանը մեզ առաջարկել է ցամաքային տրանսպորտ ու լոգիստիկա»։ Վրաստանին` ՆԱՏՕ-ի MAP տրամադրելու հարցը ձգձգվում է Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Վրաստանի նպատակը` ՆԱՏՕ-ի անդամակցությունն է: Օրեր առաջ, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենց գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է, և դրա համար իրենք պետք է անեն ամեն բան։ Խիդաշելիի խոսքով՝ Վրաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, և երկիրը պետք է պատրաստ լինի դաշինքի անդամ դառնալ ամեն րոպե. «Մենք յուրաքանչյուր գագաթնաժողովից հետո պետք է դառնանք ավելի ուժեղ, քան եղել է նախկինում»։ Մինչդեռ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն առաջին անգամ ակնարկեց, որ Վրաստանը չպետք է ակնկալի, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում դաշինքին անդամակցելու գործողությունների պլան (MAP) կստանա։ Վրաստանի Հանրային հեռարձակողի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ Ափաթուրայը նշեց. «MAP-ի հարցում դեռ չկա համաձայնություն անդամ երկրների շրջաններում, և, անկեղծ ասած, դա այն է, ինչը մենք հազիվ թե կարող ենք վերահսկել։ Կարծում եմ, որ եթե քաղաքական բոլոր հանդիպումների նպատակն անվանվի MAP-ը, ապա դա կվնասի գործընթացին։ Կարծում եմ, որ դա հիասթափություն կառաջացնի»։ Ափաթուրայը կարծում է, որ ուշադրությունը պետք է կենտրոնացվի ՆԱՏՕ-ի ու Վրաստանի համագործակցության գործնական մեխանիզմների, այլ ոչ թե քաղաքական ասպեկտների վրա։ Խոսելով պատճառների մասին, որոնք խանգարում են Վրաստանին MAP տրամադրելուն՝ Ափաթուրայը հայտարարել է. «Ես տեղյակ եմ մի շարք երկրների դիրքորոշումների մասին, որոնք ստեղծում են հակասություններ։ Նրանք մտավախություն ունեն, որ առանց անվտանգության երաշխիքների Վրաստանին MAP տալը կբարձրացնի ռիսկերը ձեր երկրի համար, ինչի համար նրանք նախընտրում են, որ շեշտը դրվի այլ համաձայնագրերի գործարկման վրա»։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am