Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները ծեծի են ենթարկել սպանության ականատեսին
Ապարանի համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեցին Նիգավանի խաչմերուկում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունից:
Սպանված երիտասարդների հաարզատների բողոքի ակցիային միացել էր նաև դեպքի ականատես, Ռաֆիկ անունով ապարանցի տաքսու վարորդը, ում ևս ծեծի էին ենթարկել փոխմարզպետին պատկանող գազալցակայանում։
«Աշխատանքի մեջ գտնվելով զգացել եմ, որ մի քանի մետր այն կողմ կռիվ է, մոտեցել եմ՝ թվացել է, որ լուրջ բան չկա։ Գորգոռում էին միմյանց վրա։ Նրանց մեջ էր նաև պարեկային ծառայության պետը»,- նշել է դեպքի ականատեսը։
Նա նաև հայտնել է, որ հաջորդ օրն իրեն փոխմարզպետին պատկանող գալալցակայան են կանչել իր հարևանները՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները, որտեղ և ինքը ծեծի է ենթարկվել։
