Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության թեւերի «սինխրոն» գործունեության ապահովմանը «բան չմնաց»

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է․ 

Փետրվարի 11-ին գրել էի, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության թեւերի «սինխրոն» գործունեության ապահովմանը «բան չմնաց»՝ շուտով շատ ներդաշնակ ու մի հրահանգով աշխատող մարմիններ եւ պաշտոնյաներ կունենանք։ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի աչալուրջ ղեկավարման ներքո կգործի կառավարելի Սահմանադրական դատարան։ Ինքնուրույն ու հայրենասեր Արման Թաթոյանին կփոխարինի գլոբալիստ նիկոլական Քրիստինե Գրիգորյանը, համեմատաբար սեփական դեմք ունեցող Արմեն Սարգսյանին՝ անդեմ ու ճկվող Վահագն Խաչատուրյանը, սկզբունքներ ու տեսակետներ ունեցող Ռուբեն Վարդազարյանին՝ միանգամայն կառավարելի կենսաթոշակառու Գագիկ Ջհանգիրյանը։ Նախարարների պաշտոններում կլինեն բացառապես անմռունչ ենթարկվող էակներ եւ այլն։ Այս բոլորն արդեն իրողություն է։ Դեռ մի բան էլ ավելի։ Սրան պետք է ավելացնել այն, որ Ազգային ժողովից արմատախիլ արեցին ընդդիմությանը եւ հիմա ընդդիմադիրներին ավելի շատ նեղելու պլաններ են մտմտում։


Օրենքներում հնարավոր բոլոր փոփոխություններն արեցին եւ անում են, որ ՏԻՄ-երում բացարձակ հաղթանակ տանեն, երբ ուզեն, Երեւանի ընտրություններ նշանակեն կամ անհնազանդ դատավորներին, ՄԻԵԴ-ում պարտությունների հիմքով, պատժեն։ Մի կեսքայլ էին արել՝ Քրեական օրենսգրքից հանելով հայհոյանքի համար պատիժ սահմանող հոդվածը, այն էլ արդեն հրազենով են պատժում հայհոյողներին, եւ իշխանական շուրթերից կես ներողություն, զղջման խոսք կամ ափսոսանք չհնչեցին։ Թերեւս մտածում են՝ վախի մթնոլորտն իրենց ձեռնտու է, հայհոյելու ցանկություն ունեցողները մի քանի անգամ շուրջները կնայեն, նոր բերանները կբացեն։ Բայց անգամ եթե տասնապատիկ ավելի մեթոդներ մտածեն եւ օրը 3 անգամ ոստիկաններին շնորհակալություն հայտնեն, միեւնույն է՝ իշխանությունը, մազից կախված, երերում է։

 

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am