Մոսկվան «կոնկրետ առաջարկներ» է բերել սահմանազատման և սահմանագծման հարցում

Եվ այսպես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էր, իսկ Ալիևը ճոխ-ճոխ դժգոհել է Հայաստանից...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ, Նախիջևանի հետ հաղորդակցության ուղիների բացումը պաշտոնական Երևանի իրավական պարտավորությունն է, որը, սակայն, հայկական կողմը կյանքի կոչել չի շտապում, երեկ Ալիևը հայտարարեց Բաքվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում` միաժամանակ դրական գնահատելով երեք երկրների փոխվարչապետերի վերջերս ակտիվացած շփումները։ «Հուսով ենք, որ 2020թ. նոյեմբերյան հայտարարության կատարման հարցում գործնական քայլեր ևս կլինեն։ Խոսքը հատկապես հաղորդակցության ուղիների բացման և ադրբեջանական բեռների, Ադրբեջանի քաղաքացիների համար Նախիջևանի հետ անարգել հաղորդակցության ապահովումն է։ Դա հայկական կողմի իրավական պարտավորությունն է, բայց, ցավոք սրտի, երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից մեկուկես տարի անց էլ, հռչակագրի այդ կետը չի իրագործվել», - հայտարարում էր Ալիևը։

Այսքանով Ադրբեջանի ղեկավարի դժգոհությունները Հայաստանից չսահմանափակվեցին։ Դրանց մյուս չափաբաժինը վերաբերում էր խաղաղ համաձայնագրի կնքման հարցում Երևանի որդեգրած մոտեցումներին։ «Դուք գիտեք մեր տեսակետը, որը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Համոզված եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, հայկական կողմից դրական արձագանքի կարժանանան և երկարամյա հակամարտությանը վերջ կտրվի։ Խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատելու մեր առաջարկն առայժմ անպատասխան է, բայց մենք դեռ հույս ունենք, որ այդ առաջարկը դրական արձագանքի կարժանանա», - դիմելով ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարին՝ հայտարարում էր Ալիևը։

Մինչդեռ Լավրովի խոսքում լավատեսական երանգներն կային...

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքում լավատեսորեն էր տրամադրված: Խոսքը թե՛ հաղորդակցության ուղիների բացման, թե՛ հայ-ադրբեջանական համապարփակ փաստաթղթի ստորագրման մասին էր։ «Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել», ասաց Լավրովը։ Խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերաբացման հեռանկարների մասին՝ Լավրովը նշում էր, որ այստեղ ևս որոշակի լավատեսության հիմքեր կան։

«Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչև արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով», - հայտարարում էր Ռուսաստանի արտգործնախարարը։

Ի դեպ, Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը խոսեց նաև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ նշելով, որ այս հարցում ևս Ռուսաստանը պատրաստ է ակտիվ խորհրդատվական ծառայություններ մատուցել Երևանին և Բաքվին, և ընդ որում, նա ակնարկել է, թե սահմանի սահմանազատման և սահմանագծման հստակեցման հարցում Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի։ «Այս առումով կոնկրետ առաջարկներ կան և ես ուրախությամբ դրանք կքննարկեմ ձեզ հետ», - դիմելով Ալիևին՝ նշել է Լավրովը։

Ինչ է ստացվում, Ալիևը դժգոհում է Երևանից, իսկ Լավրովը հաղորդակցությունների բացման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում՝ «որոշակի առաջընթացի» մասին է խոսում, բայց չի մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը: Փոխարենը Լավրովը կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է հայկական կողմի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հարցերը համակարգել մեքենաների առավել հարմարավետ տեղաշարժի համար՝ «խուսափելու արհեստական խոչընդոտներից»։

Երեկ ի դեպ, Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։ Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդվում է, արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի և Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը տնտեսական, հումանիտար ոլորտներում, տարածաշրջանային հարցեր։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ», - ասվում է Բաքվի տարածած հաղորդագրությունում։

Հիմա, ըստ էության, Վաշինգտոնի հայտարարությունը, թե պատրաստ են հանուն ԼՂ խնդրի Ռուսաստանի հետ բանակցել, Մոսկվայի կողմից անտեսվեց, ու Մոսկվան շարունակում է եռակողմ ձևաչափում բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ավելին՝ իր հովանավորությամբ կայացած «ճակատում» ոչ միայն առաջընթացների մասին է ակնարկում, այլև ցույց է տալիս, որ Մոսկվան նոր առաջարկներ է անում կողմերին:

Ըստ երևույթին, Լավրովը այդ «կոնկրետ առաջարկները» օրեր առաջ նաև Երևան էր բերել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1999 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am