Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո

«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանը շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն, որտեղից՝ ետդարձի ճանապարհին, անցնելու է Նիցցայով, մասնակցելու է Պարսամյան վարժարանի հիմնադրման 35 ամյակին: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Գուցե Աննա Հակոբյանը որոշել է զվարճանա՞լ Մոնակոյի խաղատներում: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ Հակոբյանի օգնականը՝ Զվարթ անունով, որը տիկնոջ «սթաֆում» ԶԼՄ-ներին պատասխանող միակ աշխատողն է, սովորաբար չի պատասխանում զանգերին:

Բայց մեր տեղեկությունները հաստատեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանի խոսնակը՝ Ամալյա Կարապետյանը հայտնեց, որ, այո՝ շաբաթվա վերջին նախատեսված են վարչապետի կնոջ այցեր, հանդիպումներ, որոնց ընթացքում տիկնոջն ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատարը:

«Քանի որ օրակարգն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի տիկնոջ այցին, ճիշտ կլինի, որ հենց վարչապետի տիկնոջն ուղղեք հարցերը: Պարոն Սինանյանն ուղեկցելու է: Առիթն այն է, որ առաջին տիկինը հրավեր է ստացել՝ մասնակցելու Պարսամյան դպրոցի հիմնադրման 35-ամյակի արարողությանը: Պարոն Սինանյանը եւս հրավեր է ստացել Նիցցայի համայնքից»,-ասաց նա:

Իսկ Մոնակոյում պարոն Սինանյանն ուղեկցելո՞ւ է Աննա Հակոբյանին: «Այցի ընթացքում ծրագրված հանդիպումներին պարոն Սինանյանը ներկա է գտնվելու»,-եղավ պատասխանը: Այցի կազմակերպիչների մասին ոչ մի տվյալ հանձնակատարի գրասենյակը չի հայտնում, քանի որ առաջնային հրավերն ուղղված է եղել Աննա Հակոբյանին: Փաստորեն, տիկին Հակոբյանին հրավիրել է Նիցցայի հայ համայնքը:

Իսկ Նիցցայի հայ համայնքում մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետի կնոջ հետ հանդիպման կազմակերպիչները թուրքահայերն են, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վաղեմի ջատագով, պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատը, որը բնակվում է Ֆրանսիայում եւ արդեն 30 տարի թուրքերի լոբբինգն է առաջ տանում: Նա ղեկավարում է SOS Armeni Cote d'Azur կազմակերպությունը եւ իր ազդեցության տակ է պահում Նիցցայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ու Պարսամյան ամենօրյա դպրոցը: Սովորաբար, հենց նա է կազմակերպում ՔՊ-ական իշխանության հանդիպումները: Հունվարին Օզարարատը Երեւանում է եղել, իսկ փետրվարին Նիցցայում ընդունել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանին, նրա՝ Ֆրանսիա կատարած անհաջող այցի օրերին: Զարեհ Սինանյանն այն ժամանակ մերժվեց Փարիզի սփյուռքահայ ավանդական կազմակերպությունների կողմից։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նույնիսկ հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու ու թուլացնելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»: Չի բացառվում, որ Նիցցայում Սինանյանը Օզարարատի աջակցությամբ կփորձի սրբագրել, մեղմել փարիզյան խայտառակ ձախողումը:

Այս անգամ էլ թրքասեր լոբբիստ Օզարարատի հյուրն է լինելու «խաղաղասեր» Աննա Հակոբյանը, բայց այցի պաշտոնական պատրվակը «հայրենասիրական»՝ հայկական ամենօրյա դպրոցն է: Իրական նպատակը, կարծում ենք, պարզ է․ նրանք շատ ընդհանուր թեմաներ կունենան քննարկելու: Պարսամյան դպրոցը կարող է նաեւ հարմար առիթ լինել շրջագայելու, Մոնակոն տեսնելու, ուտել-խմելու: Նույն սերիայից էր 46 հոգանոց պատվիրակության «տուրը» Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչ վատ էր որ: Թշվառ պետբյուջեի հաշվին 46 հոգի թռան զով քաղաք, կերան, խմեցին, կենացներ ասացին: Կամ Շվեյցարիա՝ Դավոսի համաժողովին, որպես «կին քաղաքական լիդեր» այցը։ Ի դեպ, հրավիրող կողմը՝ Օզարարատը, մի բանով էլ է հայտնի․ այս անձն է Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանի հոգեւոր հայրը, որը 30 եւ ավելի տարի տիրություն է արել նրան եւ Եվրոպայի կարեւոր երկրներից մեկում դեսպան է կարգել։

Հ․Գ. Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Գրասենյակն ու աշխատակիցներն այլեւս անհասանելի են լրագրողների համար: Թերեւս՝ այցից հետո գոնե պաշտոնական հաղորդագրությամբ կամ Հ1-ի ռեպորտաժով ցույց կտան, որ տիկինը շատ կարեւոր գործերով այցելել է Նիցցայի հայկական համայնք եւ շատ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1358 անգամ
Լրահոս
Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am