«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն գրեթե պատրաստ է Եղվարդի համակցված կերերի գերժամանակակից գործարանը, որն, ըստ էության, լինելու է Անդրկովկասում ամենամեծն ու ամենահզորը: Տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական հսկայի բացումը նախատեսված է շուրջ մեկ-մեկուկես ամսից։
«Եղվարդի համակցված կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր:
«Փաստի» հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արկադի Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ աշխատանքները, մասնավորաբար, ընթանում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների վերջին փուլը: Տնօրենի հավաստմամբ, պլանավորել են ամենաշատը 10-12 օր հետո ասֆալտապատումն ավարտել, այսինքն` գործարանն արտաքնապես համարյա ամբողջությամբ պատրաստ է լինելու:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նման խոշորածավալ նախագիծը իրականացվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, որն, ի դեպ, նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» (Golden Palace) հյուրանոցի գնորդն է»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը