Բայդենը հայտարարել է նոր համաճարակի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի։
«Մեզ ավելի շատ գումար է պետք երկրորդ համաճարակի համար պլանավորելու համար: Կլինի ևս մեկը: Մենք պետք է նախապես մտածենք: Ահա թե ինչի համար մեզ գումար է պետք», – նշել է Բայդենը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է մեկ միլիոնից։ Այս ցուցանիշով պետություններն առաջ են անցել մյուս երկրներից։
