Ադրբեջանը փակում է իր դեսպանատները
Ադրբեջանը կփակի Ուրուգվայում, Կոլումբիայում եւ Կուբայում դիվանագիտական եւ առեւտրային ներկայացուցչությունները, իսկ Ջենովայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում եւ ամերիկյան Սանտա Ֆեում՝ պատվո հյուպատոսարանները: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն մոտ ժամանակներս: Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր դոլարներ էր հատկացնում այդ դեսպանատների եւ պատվո հյուպատոսարանների համար: Բացի այդ, հետաձգվել է Թաիլանդում, Օմանում, Իրաքում եւ Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատների բացումը:
