«Emporio Armani»-ն և «Հայկական կայսրության պրոպագանդան» Թուրքիայում

Վերջին շրջանում Թուրքիայում «HERO» (Հերոս) գրությամբ վերնաշապիկ կրելու պատճառով ձերբակալվել է 4, կալանավորվել 1 քաղաքացի: Թուրքական «Lİstelist» կայքի սյունակագիր Սելիմ Գերչեքերը այս առթիվ հիշեցնում է, որ միայն վերնաշապիկին առկա գրության պատճառով անձանց հետապնդումները նորություն չեն Թուրքիայում: 2011թ. թեմային անդրադարձած «Ակոս»-ի թղթակից Զաքարիա Միլդանօղլուն ներկայացրել է պատմություններ այն մասին, թե ինչպես են Թուրքիայի տարբեր քաղաքներում ձերբակալվել «Emporio Armani» գրությամբ շապիկ կրող զբոսաշրջիկները՝ «հայկական պրոպագանդա կատարելու» մեղադրանքով: Պատճառն այն է, որ որոշ շարքային թուրք քաղաքացիներ և անգամ թարգմանիչներ «Emporio Armani»-ն «թարգմանել» են որպես «Հայկական կայսրություն»: Այսպես, 1988թ. Թուրքիայի Ավշա կղզում ոմն Կիրակոս (ըստ փաստաթղթերի՝ Գիրեգյոզ Մերքեզօղլու) իր կնոջ և երկու դուստրերի հետ ափ է գնում՝ ձուկ գնելու: Այդ պահին վաճառականներից մեկը նայում է «Emporio Armani» գրությունը կրող նրա վերնաշապիկին և հարցնում. «Դու ինչ է, հայ արքա՞ ես: Դու հայկական կայսրությո՞ւնն ես պրոպագանդում»: Այս խոսքերի վրա Կիրակոսին շրջապատում է շուրջ քսան հոգանոց ազգայնականների խումբը, որոնք պատրաստվում են նրա հետ Լինչի դատաստան տեսնել: Կիրակոսը փախուստի է դիմում և ապաստանում ոստիկանական բաժանմունքում, որոշ ժամանակ անց կարողանում է վերադառնալ իր հյուրանոց: Սակայն ազգայնամոլների բողոքից հետո ոստիկանները կրկին ձերբակալում և հարցաքննում են նրան: Նույն բրենդի վերնաշապիկ կրելու համար մեղադրվել է նաև ոմն Ուլգեն Չաղդաշը, ով 16 տարեկանում ոստիկանների կողմից մեղադրվել է հայկական քարոզչության մեջ: Նա էլ արդարացել է, թե վերնաշապիկը մայրն է գնել: Մի ուրիշ անգամ նույն «հանցանքում» մեղադրվել է նաև թոշակի անցած մի թուրք գնդապետ եղբորորդին: Վերջինս արդարացել է, թե ինքը «Իդեալիստական օջախների» (Ülkü Ocakları) հետևորդ է ու այդ պատճառով իրեն նման մեղադրանք առաջադրելու իրավունք չունեն:   Ermenihaber.am

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am