«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»:
Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը