Ես անվանակոչում եմ ձեզ ցռան մոզի․ Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 26-ին, «Սասնա ծռերի» դատական նիստի ժամանակ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանեց:  դատական նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի միջեւ: Պավլիկ Մանուկյանը ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն արգելեց հայտարարելով, որ հիմա հայտարարությունների ժամ չէ, եւ Մանուկյանը կարող է խոսել միայն իր թույլտվությունից հետո, սակայն վերջինս, ի հեճուկս դատավորի հրահանգի, հայտարարեց, որ իր պաշտպաններին արգելում է ներկա գտնվել դատական նիստերին, եթե ինքն անձամբ չլինի դատարանում: Պավլիկ Մանուկյանը փորձում էր անընդհատ հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չէր տալիս՝ նշելով, որ հայտարարություն անելու ժամանակ դեռ կգա։ Առանց դատարանի թույլտվության տեղից խոսելու համար դատավորը նախազգուշացրեց Մանուկյանին, ապա հեռացրեց դատական նիստերի դահլիճից։ «Ես սանկցիայից չեմ վախենում, պարոն դատավոր։ Ես մահվան երախից եմ դուրս եկել, ես ոչնչից չեմ վախենում։ Ես իմ պաշտպաններին արգելում եմ էստեղ ներկա գտնվել իմ բացակայության ընթացքում, եթե կգտնվեն, ապա կդիմեմ Փստաբանների պալատին բողոքով։ Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ ցռան մոզի»։ Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am