Կաթողիկոսն իր համար դամբարան է կառուցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն գրեթե պատրաստ է կաթողիկոսների հուղարկավորության համար նախատեսված դամբարանը, որի գաղափարը պատկանում է Գարեգին Բ-ին։ Մոտ 25 հայրապետի հուղարկավորության հաշվարկով կառուցված հսկա դամբարանում նախապես ծրագրված էր վերահուղարկավորել նախկին կաթողիկոսներին եւ ապագայում հանգչողներին։ Սակայն դամբարանի պատրաստմանը զուգահեռ հասկացել են, որ վերահուղարկավորում անել չեն կարող, իսկ գործող կաթողիկոսի համար էլ այդ մասին մտածելը դեռ վաղ է։ Եվ պարզվել է, որ դամբարանն անտեղի է կառուցվել։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոմավառության սրահի եւ դամբարանի կառուցման աշխատանքները կավարտվեն տարեվերջին։ Այն հարցին, թե որքան գումար է ծախսվել դամբարանը կառուցելու համար, քահանա Արթենյանը նշեց, որ շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են, եթե բարերարը հարմար գտնի, ավարտվելուն պես կհրապարակի։


Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է առաջացել կաթողիկոսական դամբարանի կառուցման գաղափարը։ «Մայր տաճարի որմնանկարները մոմավառության ծխից եւ հավելյալ ջերմության ազդեցությունից պաշտպանելու համար որոշվեց կառուցել առանձին մոմավառության սրահ՝ այն համադրելով կաթողիկոսական դամբարանի հետ, որտեղ կհուղարկավորվեն ամենայն հայոց հայրապետները, որպեսզի Մայր տաճարի մուտքի հատվածում այլեւս հուղարկավորություններ չկատարվեն»։ Հարցրինք, թե արդյոք նախկին կաթողիկոսները վերահուղարկավորվելո՞ւ են դամբարանում։ Տեր Եսային ասաց, որ դեռեւս նման որոշում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Ճրագալույցի հակականոնական «պատարագ» Սուրբ Սարգիս եկեղեցում․ Սամվել դպիր Գրիգորյան Կրկին փորձում են օրակարգ բերել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման հարցը․ Մհեր Մելքոնյան Ավինյանյանի աբսուրդային մեկնաբանությունը՝ տրանսպորտի սակագնի բոյկոտի վերաբերյալ (video) Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը Մանրամասներ Նուբարաշենի պայթյունի դեպքից․ «Տնօրենը ներս է մտել, լույսը վառել, ու․․․» (video) Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am