«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր գործողություններում և առաջիկա պլաններում տեղի են ունենալու էական ու խորքային փոփոխություններ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում լինելու են ոչ միայն գործողությունների, այլև բովանդակային փոփոխություններ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել հատկապես միջազգային հարթակում։ Խոսքը վերաբերում է առաջիկա ամիսներին մեկնարկող ԵԽԽՎ և ԵԱՀԿ վեհաժողովների նիստերին, որտեղ խորհրդարանական ընդդիմությունն ունի համապատասխան ներկայացվածություն։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախատեսվում է նշված հարթակներում, ինչպես նաև այլ ձևաչափերով ամենայն մանրամասնությամբ ներկայացնել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն ու այն ոչ իրավաչափ քայլերը, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով, ինչպես նաև խաղաղ հավաքի մասնակիցների վրա բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։
Ի դեպ, տեղեկությունները, թե ընդդիմադիրները պատրաստվում են հրաժարվել մանդատներից, մեզ հետ զրույցում ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկն ընդամենը զավեշտ համարեց՝ ընդգծելով, որ մանդատները հստակ իրացվում են ժողովրդին պաշտպանելու և օրվա իշխանություններին հեռացնելու նպատակով ու որևէ կերպ չեն առնչվում Ազգային ժողովի քպական օրակարգերի հետ»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը