Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան

Ամերիկայի Ձայն Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի նախագիծը: Եթե նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի նախագիծը, Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ԱՄՆ-ում օրենքի ուժ կստանան: Օրենքի նախագիծն ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 98 կողմ 2 դեմ ձայներով դեռեւս հունիսին: Երեքշաբթի 419 կողմ եւ 3 դեմ ձայներով օրենքի նածխագիծը վավերացրեց նաեւ Ներկայացուցիչների պալատը: Կոնգրեսական Սթիվ Քոհենի խոսքով, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն ու Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում չէին կարող անպատասխան մնալ. «Ռուսաստանը միջամտել է մեր ժողովրդավարությանը եւ, կարծում եմ, խախտել իմ ընտրողների կամքը»: Կոնգրեսական Ջերոլդ Նադլերն «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ հույս ունի, օրինագծի ընդունումը պարզ ազդակ կդառնա բոլոր այն երկրների համար, որոնք ապագայում փորձեն միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին. «Մեր ընտրությունները մեր քաղաքացիների կամաարտահայտությունն են եւ արտերկրյա ցանկացած կառավարության միջամտությունն անթույլատրելի է»: Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքի նախագիծը նախագահ Թրամփի կողմից վավերացումից հետո Մոսկվայի դեմ պատժամիջոցները օրենքով է ամրապնդելու, ինչի արդյունքում դրանք կարող են շարունակվել տարիներ: Օրենքը փաստացի զրկում է ԱՄՆ-ի նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնուրույն վերացնելու կամ թուլացնելու իրավունքից: «Ոչ մի նախագահ չի ցանկանա կորցնել պատժամիջոցները հանելու լիազորությունը», – ասում է վերլուծաբան Ուիլ Պոմերանցը, ում խոսքով, Կոնգրեսի կողմից նախագահին որեւէ երկրի նկատմամբ պատժամիջոցները հանելու իրավունքից զրկելը հազվադեպ քայլ է, – «Առավել հատկանշական այն է, որ այդ հանրապետական մեծամասնությունը որոշեց այդ լիազորություններից զրկել իր իսկ նախագահին»: Վերլուծաբանի խոսքով, եթե Դոնալդ Թրամփը ստորագրի օրենքի նախագիծը, որի հավանականության մասին նախօրեին հայտնել էր Սպիտակ տան մամլո խոսնակը, ապա այս անգամ Մոսկվան այն անպատասխան չի թողնելու. «Մենք կարող ենք ինչ-որ արձագանք ակնկալել նախագահ Պուտինից»: Թեեւ ընդունված օրենքը Ռուսաստանի տնտեսության վրա լուրջ բացասական ազդեցություն է ունենալու, քաղաքական առումով այն բավականին թույլ կազդի Վլադիմիր Պուտինի վրա, նշում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Սթիվ Փֆայֆերը. «Արդյունքում Ռուսաստանում կարող են եզրակացնել, որ անկախ պահանջները կատարելուց, մոտ ապագայում պատժամիջոցները երբեք չեն հանվելու, ինչը նվազեցնում է բուն պատժամիջոցների խթանիչ դերը»:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am