Ռուբեն Մելքոնյանն ու Գագիկ Ղազինյանը բոյկոտել են․ վերջինս վարչապետի ելույթի ժամանակ լքել է դահլիճը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Ավանդույթի համաձայն ուսումնական տարվա վերջին տեղի ունեցող այս միջոցառմանը ներկա են լինում երկրի ղեկավարը՝ նախագահը կամ վարչապետը, ԵՊՀ խորհրդի նախագահը։ Այժմ այդ պաշտոնում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիյկյանն է, ով ևս ներկա է գտնվել միջոցառմանը։  

Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ, ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել մի շարք համալսարանականներ, սակայն նախորդ տարիներին շրջանավարտներն են դիպլոմներ ստացել․  ինչ խոսք այս տարի, առավել քան երբևէ իշխանությունները իրենց առջև խնդիր էին դրել ապացուցելու, որ իրենք ԵՊՀ-ում որևէ խնդիր չունեն։ 

ԵՊՀ-ում կան այնպիսի դեկաններ, ամբիոնի վարիչներ, ովքեր իրենց ընդգծված վերաբերմունքն են ցույց տվել այսօրվա քաղաքական ուժի նկատմամբ, մասնավորապես Արևաելագիտական և իրավաբանական ֆակուլտետների դեկաններ Ռուբեն Մելքոնյանն ու Գագիկ Ղազինյանը։

Կան դեկաններ և ամբիոնի վարիչներ, ովքեր կուլիսներում խոսում են այսօրվա իշխանությունների բերած աղետի մասին, այնուամենայնիվ մասնակցել են վարչապետի նախաձեռնած միջոցառմանը, ավելի՝ որևէ քայլ չեն արել, երբ վարչապետն է բեմ բարձրացել, միայն Իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանը,այն պահին, երբ բեմ է բարձրացել վարչապետը, ցուցադրաբար դուրս է եկել դահլիճից։ Իսկ Ռուբեն Մելքոնյանը և իր ղեկավարած ֆակուլտետը ընդհանրապես չեն մասնակցել։

Մամուլում նաև տեղեկություններ եղան, որ ուսանողներին նախապես տեղյակ չեն պահել, որ նարկա  է լինելու վարչապետը, որպեսզի չբոյկոտեն և մասնակցեն միջոցառմանը։

դիտվել է 6705 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am