Դիմել ենք վարչապետին, նախարարին, պատգամավորներին․ բողոքի ակցիա Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում (video)

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Ակցիային միացել էին նաեւ պոլիկլինիկայի այցելուները, որոնք նշում էին, որ շատ գոհ են պոլիկլինիկայի ողջ անձնակազմից էլ, տնօրենից էլ. «Ես հիսուն տարի է՝ օգտվում եմ պոլիկլինիկայի ծառայություններից։ Նման անձնակազմ չեմ տեսել որևէ տեղ։ Բնակչի հոգսերով ապրող մարդիկ են: Իրենց անձնական գրպանները լցնելու, պարգեւավճարներ ստանալու համար են այսպես անում: Իրենք հարցրե՞լ են բնակիչների, կոլեկտիվի կարծիքը, բողոք ունե՞ն, որ ազատում են: Առողջապահության նախարարը, որ բժշկական կրթություն չունի, ինքը մենակ աղամաններից է հասկանում»,-լրագրողներին ասաց Աիդա Այվազյանը, որը բողոքի ակցիայի պատճառով չէր կարողացել բուժզննումներն ավարտին հասցնել։

Պոլիկլինիկայի մեկ այլ այցելու էլ՝ Սոֆա Գասպարյանը, նշեց. «Ո՞նց կարելի է խելացի, հմուտ բժշկին գործից հանել: Ես միշտ սպասարկվել եմ այս պոլիկլինիկայից եւ միշտ գոհ եմ եղել, Աննա Սիսոյանը շատ լավ, խելացի եւ մարդկային վերաբերմունքով բժիշկ է, Հիպոկրատի երդումին արժանի բժիշկ: Ոչ բոլոր բժիշկներն են այդպես խելացի: Շենք, որ մտնեք, կտեսնեք, տնօրենի հոգատար ձեռքը։ Հիմա ի՞նչ պատճառով են տնօրինին ազատում, ես չգիտեմ, ո՞րն է խնդիրը»:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Գնացե՛ք պտտվեք Արցախով ու Տաշիրով, ուրիշ բան չեմ ասում․ Անժելա Թովմասյան (video) Իվանիշվիլին դա կարողացավ, Սամվել Կարապետյանն էլ կկարողանա․ Հայկ Նահապետյան (video) Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցում բունտ է հասունանում (video) «Նիկո՛լ, հանգիստ չլինես․ օլիգարխներդ թռնում են» (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am