«Դիմադրություն» շարժումը հունիսի 16-ին Արաբկիրից իրազեկման երթ կանցկացնի, իսկ հունիսի 18-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:
«Հանրահավաքին բացառապես խոսելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնելու: Բոլոր ուղղություններով ներկայացնելու ենք մեր պատկերացումները»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամեն շաբաթ կազմակերպելու են միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով հանդիպումներ մարդկանց հետ, շաբաթական առնվազն հանրահավաք, երթ և փողոցային ակցիաներ։
Կձևավորվեն շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։ Բացի դրանից՝ հանրության լայն շերտերի, այդ թվում՝ գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, գյուղացիական, գործարար շրջանակների, երիտասարդների հետ կտարվի հետևողական աշխատանք, հստակ չափորոշիչներ վրա հիմնված կստեղծվի կադրային բանկի, հատկապես նոր սերնդից, նաև Սփյուռքից մասնագիտական ներուժ ներգրավմամբ, մարզերում շարժման համակարգող կոմիտեներ կձևավորվեն, համակարգված աշխատանք կտարվի ՀՀ–ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև հետևողական աշխատանք կտարվի շարժման՝ ապօրինաբար ձերբակալված և կալանավորված անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը