Երևանը հայ-թուրքական գործընթաց մտել է` անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում. Տարասով

Օրերս Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև ամիսներ առաջ սկսված հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի կողմից կառուցողական մոտեցում չէ հայ-թուրքական հարաբերությունները կապելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Նա, մասնավորապես, ասաց, որ ուրախ են լսել Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը: Դա, Միրզոյանի որակմամբ, ողջունելի է։

«Մյուս կողմից՝ մենք մոտեցումների տարբերություններ ենք տեսնում, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի, ամեն դեպքում մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել և ընդգծել յուրաքանչյուր առիթով»,-ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կան որոշակի տարբերություններ այն առումով, որ տարբեր պատկերացումներ ունեն նաև դրանց տեմպի մասին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, թե տարօրինակ է, որ Երևանին թվում էր, թե Անկարան պետք է գործընթացը կազմակերպի այնպես, ինչպես Երևանն է պատկերացնում ու ցանկանում: Ըստ նրա, նույնիսկ մինչ գործընթացի մեկնարկը և միշտ՝ Թուրքիան իր բոլոր գործողությունները համակարգել է Ադրբեջանի հետ:

«Դա, ի դեպ, արվել է առանց թաքցնելու: Հայ-թուրքական ցանկացած հանդիպման կամ ծրագրի անդրադառնալիս՝ թուրք պաշտոնյաները նշում են Ադրբեջանի դիրքորոշման մասին: Հիմա հայ-թուրքական գործընթացը սկսվել է, և Երևանը նոր նկատում է, որ կա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համաձայնեցո՞ւմ: Դա միշտ էլ եղել է, հասկանալի չէ՝ ինչու է այդ մասին ասվում հիմա, երբ արդեն սկսվել է հայ-թուրքական գործընթացը, և, այսպես թե այնպես, այդ երևույթն արդեն իսկ առկա է, ավելի վաղ դրան դիմադրություն հայկական կողմը չի հայտնել: Գուցե հաշվարկն այն է եղել, որ Երևանի դիրքորոշումն այնքան ծանրակշիռ կլինի, որ Անկարան կհրաժարվի՞ Բաքվի հետ սերտ շփումներից:

Ես դա չեմ կարող ասել, բայց դա այդպես եղել է ու կշարունակվի: Ավելին՝ տարածաշրջանը կապված է շատ ավելի լայն կապերով: Ինչպես հայտնի դարձավ վերջերս, 3+3 ձևաչափը ևս կգործի, թեև Թբիլիսին չի մասնակցում, սակայն տարածաշրջանային խնդիրները և տարածաշրջանի գլոբալ զարգացումը կլինի այս հարթակի քննարկման թեման»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ քաղաքականության փոխկապակցվածություն մշտապես կա տարածաշրջանում: «Թուրքիան և Ադրբեջանը միմյանց մեկ ժողովուրդ են համարում, դա կարգախոս է, որևէ մեկի համար նորություն չէ, և Երևանը գործընթաց մտել է՝ անուղղակի իմանալով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կա համակարգում և համաձայնեցում»,-ասաց նա:

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am