Տաթևիկ Ռևազյանի պաշտոնին հրաժեշտ տալու ճառից մի բան հասկացա․ որ նա 4 տարի գրանցված է եղել որպես ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար։ Չորս տարվա մեջ անձնական ահագին ձեռքբերում է ունեցել՝ երկու երեխա։ Հետաքրքիրն այն է, որ նա իր փորձի փոխանակմամբ է հրաժեշտ տալիս աթոռին և խորհուրդ է տալիս․
« ․․․․բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են»: Ուշադրություն դարձրեք կարիերիա բառի վրա, նա իր կարիերիան ու աթոռը ոչ մի պարագայում չէր զոհաբերի։ Բացատրում է չիմացողներին, որ այդ երկուսը փոխկապակցված են միմյանց հետ, մեկը մյուսին լրացնում է։ Այդ դեպքում ինչու՞ չորս տարում չորս երեխա չի ունեցել, որպեսզի հայկական ավիացիան ավելի զարգանար։ Չնայած տիկինն ասում է, որ ինքը հասել է հայկական ավիացիայի լուսավոր ապագային, բայց կարծում եմ ինքը ավիացիայի ու իր անձնական լուսավոր ապագան խառնում է։ Իր ապագան է լուսավոր բարեկեցիկ, հարուստ, ինչպես ինքն է ասում՝ « Որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ»: Ո՞վ ունի քո հնարավորությունը, մի չորս ընկերություն էլ դու բացիր։ Ի վերջո ավիացիայի լուսավոր ապագային հասնելու բացատրությունը տվեց․
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի»։ Գուցե Փաշինյանի նման ասեր՝ մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն․․․
Մնում է ասել՝ գնա ու երեխեքիդ տիրություն արա։ Քեզ ի՞նչ ասենք ։ Քեզ բերողն էլ ասում է, որ տիեզերքի խոպանն է մշակում։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը