Տաթեւիկ Ռեւազյանը նոր աշխատանքի կանցնի

 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ թվարկելով իր ու թիմի գրանցած աշխատանքի արդյունքները։ Այս 4 տարվա ընթացքում Ռեւազյանը հասցրել է երկու անգամ մայրանալ, գրվում էր, որ նա ավելի շատ «դեկրետի» մեջ է եղել, քան՝ աշխատանքի։ Այդ մասին էլ է նշել Ռեւազյանը․ «Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի»։


Իր գրառման մեջ նա շեշտել է Հայաստան մուտք գործած ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Առնայի» մեկնարկի մասին՝ դա համարելով կարեւոր քայլ Հայաստանի համար մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող ունենալու հարցում։ Վերջում ընդգծել է, որ որոշել է վերադառնալ բիզնեսի աշխարհ: Այս գրառումից հետո շատերը հիշեցին, թե ինչպես Տաթեւիկի օրոք հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սեւ ցուցակում»։


Թերթը տեղեկացավ, որ Տաթեւիկ Ռեւազյանը պատահական չէր տալիս «Ֆլայ Առնայի» անունը։ Լուրեր կան, որ նա աշխատանքի է տեղափոխվելու այս ընկերություն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ նրանից, սակայն Ռեւազյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ զանգահարեց նրա օգնական Լիլիթը։ Խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նա դժվարացավ Տաթեւիկի անունից մեկնաբանել, բայց խոստացավ փոխանցել նրան, որ երբ հարմար լինի, մեզ հետ կապ հաստատի։ Բայց մինչեւ օրվա ավարտն այդպես էլ չզանգահարեց։

 

դիտվել է 1998 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն Մի համեստ առաջարկ Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ուժերը միավորվում են՝ հակառակ թշնամուն․ Անժելա Թովմասյան (video) «Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել Թրամփը երկարաձգեց հրադադարը, Իրանը դա էլ մերժեց Պարոն Գաբրիելյանո՛վ, ես Ձեզ մի բան կասեմ Օնիկ Գասպարյանի մասին․ Հայկ Նահապետյան (video) «Հրապարակ»․ Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել «Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը... Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու. «Հետք» Թրքասիրության շաբաթ՝ Հայաստանում (video) Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար Դատախազությունն ապրում է իր պատմության ամենաքաղաքականացված ժամանակաշրջանը, վերածվել է պարզապես «նիկոլադուքյանի». Րաֆֆի Ասլանյան Սա քաղաքական նախընտրական կրկես է, նախընտրական շոու. Արթուր Չախոյան 190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am