Ռուստամ Բաքոյանը՝ իր քաղաքացիական նախկին կնոջը ծեծելու տեղեկությունների մասին (video)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը ծեծել է քաղաքացիական կնոջը, գումար է վերցրել։
Դա չի համապատասխանում իրականությանը։

Հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նա․«Չի համապատասխանում իրականությանը տարածված տեղեկատվությունը, երկրորդը՝ նյութերը դատախազությունում են, ուսումնասիրվում են։ Ինձ կտեղեկացնեն, իմ ասածով է, թե կպարզեն։ Այսքանը կարող եմ ասել»։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տալիս և նշում, որ այլ մեկնաբանություն չունի՝ դատախազությունը կպարզի։

Հիշեցնենք, որ Politik.am–ը գրել էր, որ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց։ Կնոջ Կինը լրատվամիջոցին պատմել էր հետևյալը․«Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա»։

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am