Մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում. իրանագետ

Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։

Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։

Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։

Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։

Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։

Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։

Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am