Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը
Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստանի հետ С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Չենք մեկնաբանում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր ռուսական С-400 համակարգերի գնման շուրջ համաձայնագրի շրջանակում Անկարայի և Մոսկվայի կողմից փաստաթղթերի ստորագրման մասին:
