Քաղաքացուն թույլ չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ և բերման են ենթարկել հարազատների հետ միասին

Քիչ առաջ hayeli.am-ին ահազանգեց Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանը և տեղեկացրեց, որ իրեն, իր նշանածին և մայրիկին ոստիկաններն առանց պատճառաբանության բերման են ենթարկել:

Ինչպես Գայանեն պատմեց՝ Արարատ քաղաքի հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել իրեն, նրա մորը եւ նշանածին: Նա ասաց, որ Արարատ քաղաքի հրապարակում կանգնած սպասում էին աշխատանքային այցով քաղաքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, եւ, ոստիկանները մոտեցել են իրենց եւ բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել, քանի որ ճանաչում են իրեն, և գիտեն իր ընդդիմադիր հայացքների մասին: Գայանեն մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք մի քանի հարց ունեին վարչապետին, սակայն մի քանի ոստիկան, իրենց հրմշտելով, տարել են Վեդիի ոստիկանություն:

«Ոստիկանությունում սկզբում արձանագրություն անգամ չէին կազմում, չէին ասում, թե ինչի են բերման ենթարկել: Մենք անընդհատ հարցնում էինք մեզ բերման ենթարկելու պատճառը, սակայն, այդպես էլ մեզ ոչինչ չասացին»,- պատմեց Գայանեն եւ հավելեց, որ մեկ ժամ իրենց պահելուց հետո նոր միայն արձանագրություն են կազմել, ստորագրել տվել, որից հետո ազատ են արձակել:

 

 

 

դիտվել է 1263 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am