Խարկովում օտարերկրյա վարձկանների բազա է ոչնչացվել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գերճշգրիտ հրթիռների օգնությամբ Խարկովի մարզում ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների բազա։ Այդ մասին, РИА-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել 48 շրջանի, որտեղ մեծաթիվ կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա էր կենտրոնացրել ուկրաինական ԶՈՒ-ն։ Արդյունքում ոչնչացվել է 170 ազգայնական, հինգ տանկ, վեց հրետանային զենքեր, 8 ավտոմեքենա և ռազմամթերքի պահեստներ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Կրասնոպոլյեի շրջանում»,-նշել է Կոնաշենկովը։
