«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Կարո Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2021 թ․ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման տարում 183 եւ ավելի օր անձի հետ համատեղ բնակվելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը»:
Հիշեցնենք, որ Ավանեսյանն ապրիլի 22-ին, վարչապետի որոշմամբ, ազատվեց մարզպետի տեղակալի պաշտոնից: Մենք դեռ ազատվելուց առաջ էինք գրում, որ նրա վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, սակայն փոխմարզպետը փրփրաբերան հերքում էր՝ թերեւս հույս ունենալով, որ իր ընկերը՝ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որն առայսօր իշխանության հետ ջերմ հարաբերությունները պահում է, կջրի իր գործը։ Ի դեպ, նախկին մարզպետի ավագ որդին՝ Մասիս Պողոսյանը, ապրիլից կատարում է Սյունիքի մարզի դատախազի պարտականությունները, քանի որ դատախազին տեղափոխել են Գեղարքունիքի մարզ»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը