«Օրենքով գող» Հայկո Աստրախանսկին արտաքսվել է Հայաստան
Լեհաստանում ձերբակալված «օրենքով գող» Հայկ Սարգսյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Հայկո Աստրախանսկի մականվամբ, արտաքսվել է Հայաստան, հայտնում է «Прайм Крайм»-ը։
«Օրենքով գողի» նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Թե ինչ հոդվածով է նա մեղադրվում, չի հաղորդվում։
2019 թվականին Հայկո Աստրախանսկին լքել էր Հայաստանը:
