Իգոր Խաչատուրովի գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը. Դատավորը կենդանական վախ ունի դահլիճ իջնելու. պաշտպան (video)

«Մենք այս պահին գտնվում ենք Քրեական վերաքննիչ դատարանում։ Սա Հայաստանի Հանրապետության դատարկ դատարանն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ցույց տալով դատարանի դատարակ դահլիճը։

Դատարանն այսօր պետք է ստուգեր Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Ըստ օրենքի, դատարանը պետք է այն ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։

«Այսօր այդ վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ»,-ասաց Մ. Պողոսյանը։

Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը երեկ Պողոսյանին տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։

«Ես դա ընդունել եմ պատշաճ ծանուցում, ներկայացել եմ դատական նիստի։ Շուրջ 30 րոպե սպասելուց հետո դատարանում ունենք այս պատկերը, չկա դատավորը, որը խուսափում է արդարադատություն իրականացնել, նաև կենդանական վախ ունի նիստերի դահլիճ իջնելուց։ Այս դատական պատկերը թող ցույց տա, թե Տիգրան Սիմոնյան դատավորով ինչ դատարկ դատական համակարգ ունենք»,-ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, դատախազը հայտնել է, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, այդ պատճառով դատական նիստը հետաձգվում է։

«Բայց պետք է նշեմ, որ այս գործերով դատախազի ներկայությունը պարտադիր չէ։ Տեսնում եք, որ Իգոր Խաչատուրովն էլ ներկա չէ, նրա ներկայությունն էլ պարտադիր չէ։ Դատախազի ներկա լինել չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեմ նաև ես։ Սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը, վախի զգացումից ելնելով, չգիտեմ ինչ եմ արել, ինձ հետ չի կապվում, որ հայտնի նիստը հետաձգվելու մասին։ Ու այս վախկոտ դատավորն անգամ գործի նյութերը չի իջեցնում, որպեսզի հասկանամ, թե ինչ են դրել գործի նյութերի մեջ»,-ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ հայտնի դատավոր Արուսիկ Ալեքսանյանն այս գործը քննել էր առանց իր ներկայությամբ։

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am