«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող միջանցքը, որին լրագրողական հանրույթը «Լաչինի միջանցք» անվանումն է տվել, երեկ ազատագրված էր ՊՊԾ աշխատակիցներից եւ բաց էր լրագրողների համար։ Այստեղ օգոստոսից, երբ սկսվեցին խորհրդարանի աշխատանքները, ՊՊԾ ծառայողները հսկողություն էին իրականացնում, որպեսզի, ԱԺ ղեկավարության որոշման համաձայն, լրագրողների տեղաշարժը սահմանափակեին, եւ նրանք չկարողանային անցնել այդ միջանցքով, անցանկալի հարցեր տալ իրենց կիսագրագետ պատգամավորներին։ Թե ինչու էին երեկ բացել, դժվար է ասել։ Գուցե պատճառն այն է, որ իրենց պատգամավորներն այս ընթացքում արդեն կատարելագործել են վազելու ունակությունները, եւ լրագրողներից ճողոպրելն այլեւս բարդ չէ նրանց համար։
Քանի դեռ միջանցքը փակ էր, նրանք ստիպված էին ճողոպրել ընդամենը 5-10 մետր տարածք՝ լրագրողների թակարդը չընկնելու համար, հիմա այդ տարածքը, ինչպես պատերազմից հետո մեր բնագծերը, եռապատկվել, քառապատկվել է, սակայն իրենք են ճարպկացել։ Օրինակ, Լենա Նազարյանը, երեկ դահլիճից դուրս գալով, եղնիկի արագությամբ վազում էր, որ չհայտնվի լրագրողների աքցանի մեջ։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը