Կինոյի նոր թեմա՝ «Կոռուպցիա 3» վերնագրով

Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ վերջերս արված մի հայտարարությունն առիթ դարձավ, որ լրահոսում հայտնվի մի քրեական գործի պատմություն։

Պարզվում է՝ 2013 թվականին Տիգրան Հակոբյանը մեղադրվել է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ: Դատարանը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով Տ. Հակոբյանը ընկերությանն ու ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել: Տիգրան Հակոբյանն ընդունել է մեղադրանքը:
Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց համաներման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից։

Օրեր առաջ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը սպառնալիք հիշեցնող գրառում էր կատարել երկու հեռուստաընկերությունների կողմից մրցութային պարտավորությունները խախտելու մասին։ «Հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաընկերություն իրենց եթերային քաղաքականությամբ համառ ջանքեր են գործադրում, որպեսզի հեռարձակման իրենց լիցենզիան առնվազն կասեցվի: Ինչ ասենք՛ իրենց ընտրած ճանապարհն է»,- գրել էր Հակոբյանը։

Ավելի ուշ նա պարզաբանել էր սեփական գրառումը՝ նշելով, թե ինքն ընդամենը նախազգուշացրել է, որ համապատասխան հեռուստաընկերությունները հետևություն անեն և փոխեն իրենց գործելաոճը։ «Ես հստակ այդ երկու նախադասությամբ զգուշացրել էի, որ հեռարձակողները փորձեն պահպանել օրենքի պահանջներն ու նորմերը»,- նշել էր Տիգրան Հակոբյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում են ուղղված իր նախազգուշացումները։ Հակոբյանը նաև ասել էր, թե համապատասխան հեռարձակողները տեղյակ են, նախազգուշացված են, նաև հարուցված վարույթ կա։

Ըստ ամենայնի՝ նախազգուշացումն ուղղված կարող էր լինել «Երկիր Մեդիա» և Թի-Վի-5 հեռուստաընկերություններին։ Վերջինի նկատմամբ վարույթ կա հարուցված։ Իսկ Տիգրան Հակոբյանի՝ վերը նշված գրառումից մեկ օր անց ՀՌՀ-ն տարածեց հաղորդագրություն, որտեղ նշվում էր, որ հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ ու հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Նշվում էր նաև, որ հեռուստասերիալի որոշ դրվագներ նսեմացնում և վարկաբեկում են համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև Հայաստանում գրանցված ու գործող այլ կրոնական կազմակերպություններին։

Վերադառնալով եթերային նորմերի պահպանման մասին գրառման ու փողերի յուրացման մասին երբեմնի դատական գործի կապին՝ փաստորեն գողության մասին ամենաբարձրը գոռում են գողերը, կուսության մասին՝ անբարոները։ Հա, ու մի բան էլ՝ 184 մլն դրամ խոշոր յուրացման համար մարդը բանտ չի նստել․ համաներմամբ ազատ է արձակվել։ Եվ դա տեղի է ունեցել նախկին կոռումպացված իշխանությունների օրոք։ Համեմատության համար հիշեցնենք, որ այդ նույն տարիներին աշխատավայրից ընդամենը 10 հազար դրամ գողանալու համար 4 անչափահաս երեխաների մորը դատարանը դատապարտել էր մի քանի տարվա ազատազրկման։ Թե ինչպես էր պատահել, որ 184 մլն գողության համար ավելի մեղմ պատիժ էր տրվել՝ կինո նկարելու նոր թեմա է՝ «Կոռուպցիա 3» վերնագրով։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2761 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am