Նոր Գրիգոր Ամալյան է հայտնել. թիրախում` երկու ոչ իշխանական հեռուստաընկերություններ

Հրապարակը գրում է. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը երեկ հանրայնացրեց իշխանության ծրագիրը՝ լիցենզիայից զրկել իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող երկու հեռուստաընկերությունների: Թեեւ Հակոբյանը չնշեց, թե խոսքը որ հեռուստաընկերությունների մասին է, սակայն փաստացի այսօր միայն «Երկիր մեդիա» եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերություններն են, որ ունեն հեռարձակման լիցենզիա եւ այս կամ այն չափով չեն կառավարվում իշխանությունների կողմից: Հակոբյանը խորհրդարանում սպառնաց այդ հեռուստաընկերություններին․ «Մի ստիպեք, որ ձեր լիցենզիան կասեցվի»: Նա այս հեռուստաընկերություններին մեղադրում է էթիկայի կանոնները խախտելու, եթերով սեռական հայհոյանքներ տարածելու մեջ:


Չնայած Հակոբյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ֆորմալ առումով անկախ կառույց է, սակայն այն աշխատում է գործող իշխանությունների հետ համահունչ եւ սպասարկում է այդ իշխանության շահերը: Դրանում համոզվելու համար ասենք, որ այս նույն օրերին կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի մի նախագիծ, որի նպատակը դարձյալ իշխանությանը չենթարկվող հեռուստաընկերությունների անկախությունը սահմանափակելն է:
Օրենքի փոփոխություններով փորձ է արվելու այնպես կանոնակարգել հեռուստաընկերությունների գործունեությունը, որ դրանց խմբագրակազմն ընդհանրապես զրկվի ստեղծագործական ազատությունից: Օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը: Օրենքը պահանջելու է, որ հանրային հնչեղություն ունեցող քննարկումների ժամանակ ապահովվեն կարծիքների անաչառությունը, կշռադատվածությունը եւ հակառակ տեսակետների ներկայացումը: Թե ինչ է նշանակում «կշռադատվածություն» կամ «անաչառություն», կամ ինչով դա պետք է չափել, շատ դժվար է ասել: Ինչ վերաբերում է նույն հաղորդման ժամանակ հակառակ տեսակետը ներկայացնելու օրենսդրական պարտադրանքին, ապա օրենքի հեղինակներն էլ ավելի առաջ են գնում եւ հոդվածի երրորդ կետով պահանջում են․ «Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ: Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում հեռարձակողի կողմից անկողմնակալության ապահովման պարտականությունից»: 

Ստացվում է, որ եթե անգամ հեռուստաընկերությունը հակառակ դիրքորոշում ունեցող կողմին առաջարկում է գալ այդ քննարկմանը, բայց այդ կողմը մերժում է առաջարկը, միեւնույն է՝ հեռուստաընկերությունը պետք է ապահովի անկողմնակալություն: Անկողմնակալության ապահովման պահանջն այս դեպքում ընդամենը նշանակում է մյուս կողմին սեփական տեսակետն արտահայտելու իրավունքից զրկում, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ ապահովել անկողմնակալություն: 

Կամ՝ գործնականում ինչպե՞ս կարող է հեռուստաընկերությունն ապահովել այդ բազմակարծությունը, եթե քննարկման թեման այնքան էլ հաճելի չէ իշխանությանը: Օրինակ, հեռուստաընկերությունը կազմակերպում է քննարկում ոստիկանության կողմից իրականացված վայրագությունների, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի եւ խոշտանգումների ենթարկված անձանց իրավական պաշտպանության թեմայով: Նման քննարկմանը ոչ միայն իշխանության, այլեւ իշխանամերձ որեւէ ուժի ներկայացուցչի հնարավոր չէ հրավիրել: Իսկ քանի որ նման հաղորդման ժամանակ հնարավոր չէ ապահովել անաչառություն եւ բազմակարծություն, ուրեմն նման թեմայով հաղորդում եւս չի կարելի պատրաստել ու հեռարձակել: Կամ էլ՝ գուցե պետք է հեռուստաընկերությունը գուշակի, թե ինչ կարող էր ասել հակառակ կողմը, գուցե պետք է գտնի, թե որտեղ եւ ինչ է ասել հաղորդմանը հրավիրված ու չներկայացած անձը, եւ ինքը հրապարակի նրա կարծիքը։ Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակներն ուզում են, որ հեռուստաընկերություններն աղերսեն այս մարդկանց կամ գումար վճարեն, որ գան եւ եթերում ապահովեն կարծիքների հավասարակշռությունը, որ հանկարծ հեռուստաընկերությունը չզրկվի լիցենզիայից։

Բայց իշխանության խնդիրն ամենեւին էլ հեռուստաեթերի ազատություն կամ բազմակարծություն ապահովելը չէ, ինչպես որ Տիգրան Հակոբյանի նպատակը եթերն էթիկայի կանոնները խախտող հաղորդումներից զերծ պահելը չէ: Եթե այդպես լիներ, ապա Հակոբյանի կողմից ղեկավարվող կառույցը գոնե մեկ անգամ կդատապարտեր Նիկոլ Փաշինյանի կողմից մատ եւ ցանկացած այլ բան թափ տալու սպառնալիքը, որը հեռարձակեցին տարբեր, այդ թվում՝ իշխանական հեռուստաընկերությունները: Կամ՝ կարծիք կհայտներ, երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ուղիղ եթերում խոստանում էր «շինել» ընդդիմությանը, դատավորներին «վնգստացող» էր անվանում, կամ մուրճի ցուցադրությունը կանվաներ բռնության քարոզ եւ այլն, եւ այլն։ Ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ նման օրինակներ գտնել, բայց ցանկություն չկա:

Իրականում, իշխանությունը եւ նրա գործակատարներն իրավական եւ հանրային միջավայր են ստեղծում իշխանությանը չենթարկվող հեռուստաընկերություններին փակման վտանգով լռեցնելու համար: Իսկ եթե հեռուստաընկերություններն իրենք չգնան ինքնագրաքննադատության ճանապարհով, ապա իշխանությունը կփակի դրանք: Միեւնույն է՝ որեւէ միջազգային արձագանք չի լինի, իսկ ներքին դժգոհությունն էլ կարելի կլինի լռեցնել նրանով, թե՝ բա լա՞վ էր, որ նախկինները փակեցին «Ա1+»-ը, կամ կասեն՝ այդ հեռուստաընկերությունները պահում էին ժողովրդից թալանած փողերով եւ թալանը պաշտպանելու համար:

 

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am