«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։ Դիվկորպուսի մեր աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ այդ հանգամանքը հօգուտ Հայաստանի օրակարգի չի աշխատելու:
Մեր ունեցած տեղեկություններով, նման «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել, և ավելի է սրվել մինչ այդ էլ ԱԳՆ-ի հետ եղած սուր լարվածությունն ու անվստահությունը։ Կառավարության կուլիսներում խոսում են, թե ոչ մեկ անգամ Փաշինյանն անգամ բարձրաձայնել է, թե «այնպիսի տպավորություն է, որ նման զգայուն ու նուրբ հարցի հետ կապված՝ ԱԳՆ-ն հատուկ է նման կերպ վարվում»:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը